Կարեն Խանլարյան.«Ընտրությունները լավ հնարավորություն են իրանահայ համայնքի ներկայության համար»

By | 04.05.2017

Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանն ասել է.«Առաջիկա ընտրությունները լավ հնարավորություն են իրանահայերի համար` երկրի սոցիալ-քաղաքական գործընթացում ներգրավվելու և իրենց պահանջները ներկայացնելու համար»:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը ,հինգշաբթի օրը Կարեն Խանլարյանը «Արմենպրես»­ի հետ զրույցում նշել է.«Իրանահայ համայնքը Իրանի ժողովրդի մի փոքր մասն է և յուրաքանչյուրն իր ցանկությամբ  կընտրի նախագահի  6 թեկնածուներից մեկին»:

«Մեր դիրքորոշումը դրական չեզոքություն պահպանելն է: Ամեն դեպքում մենք հավանական բոլոր թեկնածուների հետ աշխատելու ենք: Ինչպես գիտեք, Իրանի նախագահի աթոռի համար պայքարում է 6 թեկնածու: Փորձելու ենք նախնական կապեր հաստատել թեկնածուների հետ` ներկայացնելով մեր խնդիրները, մեր պահանջները»,­ասել է Կարեն Խանլարյանը:

 Պատգամավորի  խոսքով հայ համայնքն ունի հարցեր, պահանջներ տարբեր մակարդակներում` տնտեսական, քաղաքական: Գլխավորը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը հետապնդելն է: Կարեն Խանլարյանը նշել է, որ նման հարցեր արծարծելու համար լավ առիթ է:  Ինչ վերաբերում է տնտեսական հարցերին, ապա Կարեն Խանլարյանի խոսքով, որոշ դժվարություններ կան: «Դժվարություններ կան եկեղեցիների, դպրոցների պահպանման ծախսերի հետ կապված: Մենք այդ տեսանկյունից ակնկալիքներ ունենք ընտրվող նախագահից: Ընդհանուր առմամբ, մեր տնտեսական հարցերը նույնն են, ինչ Իրանի մյուս քաղաքացիներինը»:

Կարեն Խանլարյանը նաև ասել է,որ  որ նախագահական ընտրությունների նույն օրն անցկացվելու են Թեհրանի ավագանու ընտրություններ, որոնց մասնակցում են 3 հայ թեկնածուներ` Արա Շահվերդյան, Անդրանիկ Սիմոնի, Արմեն Նազարյան:

Parstoday

«ԿԳՄՍ նախարարությունը թույլ չի տվել, որ ես Հանրապետության հրապարակում ռեկորդ սահմանեմ». Գինեսի եռակի ռեկորդակիր.168.am

21.09.2020

Գավառի ոստիկանապետին ծեծի են ենթարկել. նրան շտապ տեղափոխում են Երևան.ArmLur.am

25.09.2020

«Բենդերի» օնլայն արկածները ՄԱԿ-ում

22.09.2020

«Ալեն Սիմոնյան, անգամ փաբերում էիք պարտք, որտեղի՞ց այդ գումարը, որ տներ գնեցիք». քաղաքացի.168.am

21.09.2020

Ուսուցիչներին ու աշակերտներին կպատվաստեն.medmedia.am

22.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով