Կայացավ «Ուսանող-2017» մրցանակաբաշխությունը

By | 16.05.2017
Загрузка...

Մայիսի 16-ին Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) անցկացվեց «Ուսանող-2017» մրցանակաբաշխություն և հանդիսավոր համերգ նվիրված Ուսանողների ու երիտասարդների օրվան և ԵՊՀ հիմնադրման 98-ամյակին: Այս մասին Culture.AM-ին հաղորդում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասրակայնության հետ կապերի բաժնից։

Մայր բուհը հիմնադրվել է 1919 թվականի մայիսի 16-ին: Ուստի ԵՊՀ ուսանողական խորհուրդը տարիներ առաջ հանդես եկավ առաջարկությամբ մայիսի 16-ը Հայաստանում նշել որպես Ուսանողների և երիտասարդների օր, ինչը դրական արձագանք գտավ ՀՀ կառավարությունում:

Տոնական համերգին համալսարանականներին ողջունեց ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: Նա կարևորեց ուսանողության ակտիվ մասնակցությունը երկրի կառավարման գործընթացում, հասարակական, քաղաքական, գիտության և այլն ոլորտներում:

Ուսանողաի օրվա կապակցությամբ ԵՊՀ-ում ընտրեցին նաև լավագույն ուսանողներին:

ԵՊՀ ուսանողական խորհուրդն ավանդաբար կազմակերպում է տարվա ուսանող մրցանակաբաշխությունը, որի հիմնական նպատակն է խրախուսել ուսանողների ակտիվ մասնակցությունը ներհամալսարանական ուսանողական կառույցներում, ինչպես նաև նրանց բարձր առաջադիմությունը: Այս անգամ էլ նախապես մշակված չափորոշիչների հիման վրա ընտրվեց յուրաքանչյուր ֆակուլտետի լավագույն ուսանողը: Լավագույնները պարգևատրվեցին պատվոգրերով, ՈւԽ արծաթե մեդալով և հուշանվերով:

Նշենք, որ Ուսանողների ու երիտասարդների օրվան նվիրված տոնական միջոցառումը Մայր բուհում կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և բուհի ուսանողական խորհուրդը:

 

Culture

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...