Նախագահի նստավայրում մայիսի 28-ին տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը, որի ժամանակ մի շարք հայտնիներ պարգևատրումներ ստացան։ Tert.am Life-ը ներկայացնում է, թե ով ինչ կոչման արժանացավ միջոցառման ժամանակ։
Դերասան Արմեն Էլբակյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:
Երգչուհի Էմմա Պետրոսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:
Երգիչ Ռազմիկ Ամյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:
Դերասան Խորեն Լևոնյանին նույնպես ստացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում։ Ի դեպ, վերջինիս հունվարի 23-ին էր շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: Երեկ կայացած միջոցառման ժամանակ Խորեն Լևոնյանը պաշտոնապես պարգևատրվել է։
Culture