Խոշռու. Արաբիայի գահաժառանգի տեղակալի հայտարարություններն սպառնալիք են Իրանի դեմ

By | 05.05.2017
Загрузка...

ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչն Արաբիայի գահաժառանգի տեղակալի ու պաշտպանության նախարարի վերջին արտահայտություններն Իրանի դեմ բացահայտ սպառնալիք և Իրանում ահաբեկչական քայլերի ու բրտարարքների հետ Սաուդյան ռեժիմի համագործակցության մասին խոստովանություն համարեց:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ղոլամալի Խոշռուն հինգշաբթի օրը բողոքի նոտա հղելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ի նախագահին Մոհամմեդ Բեն Սալմանի անցած երեքշաբթի օրն ԻԻՀ-ի դեմ կատարած այն հայտարարությունը, թե «Արաբիան մտադիր է պատերազմը փոխադրել Իրանի սահմաններից ներս», ԻԻՀ-ի դեմ բացահայտ սպառնալիք և ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի ոտնահարում համարեց:

«Արաբիայի պաշտպանության նախարարի թշնամական արտահայտությունները, ոչ միայն Իրանի դեմ ուղղված սպառնալիք են այլ հաստատում են Իրանում ահաբեկչական քայլերի ու բրտարարքների հետ Սաուդյան ռեժիմի առնչության բացարձակ հաստատումը, որի վերջին օրինակն Արաբիայի ֆինանսական հովանավորությունը վայելող զինված ավազակախմբերի միջոցով իրանցի սահմանապահ ինն ուժերի նահատակությունն է»,-հավելեց Խոշռուն:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ընդգծեց. «Այս սպառնալիքը հնչեցվում է մի ռեժիմի կողմից, որը ոտնձգությունը պաշտպանելու և տարածաշրջանում ու դրանից դուրս իր կարճատես ու փառամոլական վտանգավոր նպատակների իրագործման համար ահաբեկչական խմբերին պաշտպանելու երկար անցյալ ունի»:

Խոշռուն մատնանշելով այն կետը, որ տարածաշրջանն ու աշխարհը վերջին չորս տասնամյակներում մեծապես տուժել են Իրանի հանդեպ սաուդացիների անտեղի զգայնության պատճառով, ինչը լավապես արտացոլված է Մոհամմեդ Բեն Սալմանի արտահայտություններում, նշեց. «Անպատասխանատու և հրահրիչ քաղաքականությունները, աշխարհում ծայրահեղականության խրախուսումն ու ֆինանսավորումը և տարածաշրջանում սաուդացիների կարճատես ու ձախողած արկածախնդրություններն ակունք են առնում նույն կողմնորոշումից»:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հավելեց. «Անհրաժեշտ է բոլորին ու այդ թվում նաև սաուդացի պաշտոնատարներին հիշեցնել այն իրականությունը, որ նույն այդ անտեղի զգայնությունները հանգեցրին 1980-1988 թվականների ընթացքում Իրանի դեմ ոտնձգության ընթացքում Իրաքի կործանված բռնապետ Սադդամ Հոսեյնի հանդեպ Սաուդյան թագավորության անսակարկ հովանավորությանը»:

«1990-ական թվականներին Ալ-Ղաիդան ու Թալիբներին ստեղծելը, 2003 թվականից ի վեր Իրաքում ահաբեկչության ու անկայունության հովանավորումը, ինչպես նաև վերջին մի քանի տարիների ընթացքում Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի, «Ջեբհաթ-ալ-Նուսրա»-ի ու ահաբեկչական այլ խմբերի ստեղծումն ու նրանց հանդեպ սպառազինական ու ֆինանսական հովանավորության ցուցաբերումը համարվում են սաուդացիներ նույն սխալ զգայնության մարմնավորումը, ինչն աշխարհում անապահովության ու բազում տառապանքների պատճառ է դարձել»,-ընդգծեց Խոշռուն:

«Հակառակ Արաբիային, ԻԻՀ-ն հավատացած է, որ խաղաղությունն ու կայունությունը համարվում են Պարսից ծոցի տարածաշրջանի բոլոր երկրների ընդհանուր շահը և որևէ երկիր չի կարող իր անվտանգության պատրվակով սպառնալիքի ենթարկել ուրիշների անվտանգությունը»,-եզրակացրել է Խոշռուն:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...