Խոշոր ավտովթար Արարատի մարզում

By | 28.05.2017

Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, Ժամը 15:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 AԼ 161 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Հովտաշեն գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ճանապարհի հսկայական ցուցանակի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկրարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հրամանատարի տեղակալ Լևոն Միրզոյանի և խմբի պետ Սերգեյ Սեխլեյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Գրիշա Ղազարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նույթեր են նախապատրաստվում:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել վթարի հարևանությամբ գտնվող գարեջրատան աշխատակիցները, իսկ վարորդին՝ Արտաշատի հրշեջ- փրկարարները: Նրանք նաև օգնել են փրկարարներին, ովքեր մեծ դժվարությամբ ավտոմեքենան առանձնացրեցին ցուցանակից:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են ՝ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի բնակիչներ Դավիթ և Սերգեյ Խլղաթյանները, ովքեր հարազատ եղբայրներ են, իսկ նրանց հայրը Դիմիտրով գյուղի նախկին գյուղապետ Լյուդվիգ Խլղաթյանն է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

© shamshyan.com

 

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով