Խարդախները ներկայանում են որպես SHAMSHYAN.com կայքի գործընկեր. հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը

By | 16.05.2017
Загрузка...

Վերջին օրերին SHAMSHYAN.com-ի խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում այն մասին, որ ինչ-որ մարդիկ իբր բարեգործական նպատակներով ամսագրեր են վաճառում՝ ասելով, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը իրենց գործընկերն է:

Զանգերից մի քանիսը կատարվել են 011566015 հեռախոսահամարից։ Զանգողներից մեկը, ով ներկայացել է որպես Ռուզաննա, ասել է, որ ինքը վաճառում է «Գիտունիկ» ամսագիրը: Ամսագրի գնի մեծ մասն (700 դրամից 600-ը) ուղղվելու է բարեգործությանը: Ռուզաննան մեր ընթերցողին վստահեցրել է, թե իրենց կատարած բարեգործությունների վերաբերյալ հրապարակվում են հաշվետվություններ ի թիվս այլ լրատվամիջոցների՝ նաև SHAMSHYAN.com կայքում:

Ռուզաննան նաև ասել է, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բազմիցս անձամբ է լուսաբանել իրենց բարեգործությունները: SHAMSHYAN.com կայքը հայտարարում է, որ երբևէ ոչ մի կապ չի ունեցել «Գիտունիկ» ամսագրի և նրա կազմակերպած բարեգործությունների հետ, երբևէ այդ կազմակերպության նախաձեռնած բարեգործական ակցիա չի լուսաբանել:

SHAMSHYAN.com-ը փորձեց կապ հաստատել նշված հեռախոսահամարով գործող ընկերության հետ, սակայն նրանք հեռախոսազանգերին բացարձակապես չեն պատասխանում: Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը, քանի որ ակնհայտորեն գործ ունենք խարդախության հետ:

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...