Լյումպենի պատասխանը «Ելքի» «15000 դրամ» կոնցեպտին

By | 12.05.2017
Загрузка...

Երեկ ուշ երեկոյան բոլորը, ու գուցե հոգու խորքում` նաև Նիկոլը, համոզվեցին, որ ընտրակաշառքին հակադրվող քաղաքացիներին առաջարկվող 15000 դրամի օգնության «Ելքի» առաջարկը փուչիկի պես տրաքում է: Հենց Արարատյան զանգվածում տեղակայված ՀՀԿ շտաբի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները հավաստեցին, որ ընտրողները ՀՀԿ-ի տված 10000, 20000 «նաղդ» փողը գերադասում են Նիկոլի խոստացած «նիսյա» փողից: Եթե ամեն բան եկել, հանգել է փողին կամ դրա հետ կապված թվաբանությանը, ապա մարդիկ ճիշտ են վարվում, որովհետև «շնից մազ պոկելն» ավելի արդյունավետ է, քան «ոսկե սարերին» հսվատալը: Սա է լյումպենի հոգեբանությունը, վարքագիծը: Իրերը կոչենք իրենց անուններով: Նիկոլի առաջարկածը նույն ընտրակաշառքն է` գեղարվեստական մատուցմամբ, լյումպենիզմը գաղափարախոսության վերածելու վտանգավոր հեռանկարով: Ընտրակաշառքը նույնանում է իշխանության, թալանի, կաշառքի հետ: Հենց ընդդիմությունը ժողովրդին առևտուր է առաջարկում` նրան զրկում է ընտրության հնարավորությունից, նաև վարկաբեկում է քաղաքականությունն ու ընդդիմությունը:

Նույնիսկ տատանվող, չկաշառվող ընտրողներն այդ պարագայում գերադասելու են իշխանության «նաղդ» փողը, որովհետև ընտրությունն, որպես այդպիսին, վերջացել է: Նիկոլի «15000»-ի առաջարկը Երևանի ընտրության ավարտի ազդարարումն էր, որովհետև վերացավ իշխանության ու ընդդիմության բարոյական, արժեքային սահմանը:

Երեկ Նիկոլն Արարատյան զանգվածում հնձում էր այն, ինչ ցանել է: Աճուրդում նա պարտվել է, որովհետև նրա խոստացած «նիսյա» փողն ընդամենն աննշան բարձրացրեց ՀՀԿ-ի կողմից տրվող «նաղդի» չափը: Մինչ աճուրդին Նիկոլի մասնակցությունը` հանրապետականները ձայնը գնում էին տաս հազարով, հիմա` քսան հազարով:

Տեսականորեն Նիկոլը կարող է շարունակել աճուրդը, բայց այլևս նրան ապրանք վստահող չկա. մշտական գնորդը վերցնում է «նաղդով» ու «բիրիքով»: Ընդդիմության առաքելությունն ոչ թե «այլընտրանքային» ընտրակաշառք առաջարկելն է կամ Գագիկ Ծառուկյանի բացակա տեղում խցկվելը, այլ այնպիսի խոսքով, ծրագրով, քաղաքական, քաղաքակրթական նշաձողով հանդես գալը, որ ընտրակաշառքը դառնա հարյուր, երկու հարյուր հազար դրամ, այսինքն հասնի մի չափի, որ հասու չլինի իշխանության գրպանին:Բայց դրա համար` աշխատել, չարչարվել է պետք ու նաև աճուրդի չմասնակցելու հաստատակամություն:

«Ելքը» Երևանի քաղաքաապետի աթոռին կարող էր և չհասնել:Դա հաստատ ողբերգություն չէր լինի: Ողբերգությունն` աճուրդում ընդդիմության կարգավիճակը կորցնելն է: Ափսոս էր խոստումնալից մեկնարկը` այսքան արագ անելանելի լաբիրինթոսում հայտնվելու համար:

 

Ամբողջական հոդվածը ̀  սկզբնաղբյուր կայքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...