Իրանում հանքի պայթյունի հետևանքով 21 հանքագործներ զոհվել են

By | 04.05.2017
Загрузка...

Իրանի հյուսիսային Գոլեսթան նահանգի ճգնաժամի կառավարման գերատեսուչը տեղեկացրեց այդ նահանգի Ազադշահրի «Զեմեսթան Յուրթ» հանքում արգելափակված 21 հանքագործների մահվան մասին:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն Սադեղ Ալի Մողադամը չորեքշաբթի գիշեր հայտարարեց. «Այս հանքում արգելափակվել են շուրջ 35 հանքագործներ, որոնցից 21-ի դիակները հայտնաբերվել են»:

Մողադամի ընդգծմամբ փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Չորեքշաբթի կեսօրին պայթյուն տեղի ունեցավ Ազադշահրի «Զեմեսթան Յուրթ»-ի քարածխի հանքում:

Ազադշահրի քարածխի հանքը գտնվում է Գոլեսթան ահանգի կենտրոն Գորգան քաղաքից դեպի արևելք 90կմ հեռավորության վրա:

 

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...