Իրանում ահաբեկչական խումբ է վնասազերծվել

By | 15.05.2017

Իրանի «Իմամ է Զաման» ռազմական հետախուզության ուժերը ահաբեկչական խումբ են վնասազերծել երկրում։ Խմբից առգրավվել են նաև մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր։ Այս մասին հայտարարել է Իրանի հետախուզության նախարարությունը։ Մայիսի 13-ին փոխանցում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը։

Իրանի հետախուզության նախարարությունը տեղեկություններ չի տրամադրել, թե երբ և որտեղ է վնասազերծվել ահաբեկչական խումբը։

Նշվում է, որ ահաբեկիչները լրտեսել են արատասհմանյան ուժերի համար, ինչպես նաև համացանցի միջոցով փորձել են նոր մարդկանց ներգրավել իրենց խումբ։

Ավելի վաղ Իրանի հետախուզության նախարար Մոհամմադ Ալավին հայտարարել էր, որ 2016 թվականի մարտի 20-ից  2017 թվականի մարտի 20-ը (իրանական օրացույցով 1395 թ.) Իրանի «Իմամ է Զաման» ռազմական հետախուզության ուժերը վնասազերծել են 30 ահաբեկչական խումբ։ Իսկ այս ժամանակահատվածին նախորդած 2 տարիների ընթացքում վնասազերծվել է 90 ահաբեկչական խումբ։

Razm.info

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով