Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականն ընդգծել է.«Իրանի բանակի պատասխանը կայսերապաշտ երկրների սպառնալիքներին կլինի համարժեք և զորեղ»:
Բրիգադային գեներալ Նասեր Արասթեն երկուշաբթի օրը Թեհրանում հայտարարել է.«Իրանի ռազմական պատրաստվածության պահպանումը և մարտունակության ամրապնդումը թշնամիներին հետ կպահեն այս երկրի դեմ ցանկացած ագրեսիվ քայլից»:
Սպառնալիքներին դիմակայելու Իրանի բանակի ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակի մասին գեներալ Նասեր Արասթեն ասել ընդգծել է.«Իմպերիալիստական երկրները քաջատեղյակ են Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի պաշտպանական պատրաստվածության մասին և եթե մինչ այժմ Իրանի սահմանների դեմ ագրեսիվ քայլ չեն կատարել, ուրեմն նշանակում է, որ նրանք քաջ գիտակցում են այս փաստը»:
Ռազմական բարձրաստիճան պաշտոնյան հստակեցրել է.«Համաշխարհային կայսերապաշտությունը գիտի, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը զորեղ պատասխան է տալու ցանկացած կայսերապաշտի ու կայսերապաշտ վարձկանի սպառնալիքներին»:
Parstoday