Իսլամաֆոբիայի տարածման հարցով ԱՄՆ նախագահի խորհրդականի հրաժարականը

By | 02.05.2017
Загрузка...

Իսլամաֆոբիայի տարածման հարցով ԱՄՆ նախագահի խորհրդական Սեբաստիան Գուրքան շուտով կհրաժարվի և կհեռանա Սպիտակ Տնից:

Պրես Թի Վի գոծակալության հաղորդմամբ, երեքշաբթի օրը Սպիտակ  տան պաշտոնատարները հայտարարել են, որ Ֆաքս Նյուզ գործակալության նախկին փորձագետ Սեբաստիան Գուրքան, ով որպես իսլամաֆոբիայի տարածման հարցով խորհրդական համագործակցում էր Դոնալդ Թրամփի կառավարության հետ, առաջիկա օրերի ընթացքում թողնելու է Սպիտակ Տունը:

Գուրքան ճնշման տակ է եղել Եվոպական երկրների, այդ թվում` Հունգարիայի աջ ծայրահեղական խմբերի հետ կապի մեջ լինելու պատճառով:

Սեբաստիան Գուրքան սերտ հարաբերություններ ունի աջ ծայրահեղական Բարեթ Նյուզ կայքի նախկին տնօրեն Ստիվ Բենոնի հետ: Նա Դոնալդ Թրամփի հակաիսլամական քաղաքականությունների հովանավորներից է:

Մի քանի ժամանակ առաջ բրիտանական Գարդիան օրաթերթը հաղորդել էր, որ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից մի քանի օր առաջ Գուրքան առաջարկել էր Լիբիան մասնատել երեք բաժինների:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...