ինչ պայման է դրել Գագիկ Ծառուկյանը ըմբոստների առաջ. «Ժողովուրդ»

By | 18.05.2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին ԲՀԿ քաղխորհրդի երեկվա նիստից ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: Ինչպես հայտնի է՝ այդ նիստին ներկա են եղել նորընտիր պատգամավորները, այդ թվում՝ ժամանակին ինքնաբացարկի դիմում գրած, բայց ԿԸՀ-ում այդ դիմումից հրաժարված յոթ հոգին, բացի «Մաքս-գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Մանուկյանից, որ հետընտրական սկանդալից հետո լքել է Հայաստանը:

Նիստի ժամանակ Գագիկ Ծառուկյանն իր դեմ ըմբոստացած պատգամավորներին ասել է, որ նրանք, այնուամենայնիվ, պատգամավորական լիազորությունները վայր դնելու դիմումները պետք է այսօր ներկայացնեն, բայց ոչ թե ԱԺ նախագահին, այլ անձամբ իրեն, եւ այդ դիմումների հետագա ընթացքն ինքն է որոշելու:

Ասել է, թե իր հետ պայմանավորվածություն ձեռք բերած, սակայն այդ պայմանավորվածության դեմ ըմբոստացածներին Ծառուկյանը շարունակում է պահել անորոշության մեջ: Ի դեպ, նիստի ժամանակ Ծառուկյանն ասել է. «Ինձ համար հետաքրքիր էր իմանալ՝ ինչ են ասում, ով է բզբզում»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

«բարսեղյան լևոնիկ,մյուս անգամ, Սերժ Սարգսյանի անունը ռեխիցդ արտաբերելուց լեզուդ անպայման կկծես ու նոր կբառաչես». Հովհաննես Խաչատրյան

08.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Հայաստանին պոկում են Մոսկվայից

06.08.2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն ազատման դիմում է ներկայացրել

07.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով