Ինչպե՞ս է ՀՀԿ-ն հավաքել 71.25% ձայն

By | 15.05.2017
Загрузка...

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները բոլոր՝ 474 տեղամասերից ստացված տվյալների հիման վրա։

Ընտրություններին մասնակցում էին «Ելք» կուսակցությունների դաշինքը, «Երկիր Ծիրանի» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունները։ Երևանի քաղաքապետի թեկնածուները 3 են՝ Տարոն Մարգարյան (ՀՀԿ), Նիկոլ Փաշինյան («Ելք»), Զարուհի Փոստանջյան («Երկիր Ծիրանի»)։

Ըստ ԿԸՀ նախնական արդյունքների՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

«Ելք» կուսակցությունների դաշինք — 21% (70 731 քվե),
«Երկիր Ծիրանի» կուսակցություն — 7.75% (26 109 քվե),
Հայաստանի Հանրապետական կուսակցություն — 71.25% (240 036 քվե):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...