Ինչո՞ւ են մի շարք դպրոցներում տագնապած Կարեն Կարապետյանի հայտարարությունից. «Ժամանակ»

By | 11.05.2017

«Ժամանակ» թերթը գրում է. «Օպտիմալացման հետ կապված վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը մի շարք դպրոցներում տագնապ է առաջացրել: Այն դպրոցները, որոնք ունեն 150-200 աշակերտ, փակման վտանգի տակ են, ու հիմա ուսուցիչներն ուզում են հասկանալ՝ դպրոցները օպտիմալացնելով և մի քանիսը փակելով, իրենց աշխատանքով ապահովո՞ւմ են, թե՞ դառնալու են երիտասարդ թոշակառու:

Երեկ «Ժամանակ»-ին հաջողվեց այս առթիվ մեկնաբանություն ստանալ կրթության նախարար Լևոն Մկրտչյանից։

Ի պատասխան՝ Լևոն Մկրտչյանը նշեց, որ ԿԳՆ-ն կառավարության հանձնարարությամբ մշակում է դպրոցների զարգացման համալիր ծրագիր, որի համատեքստում քննարկվում է գերբեռնված և թերբեռնված դպրոցների գործունեության արդյունավետության բարձրացման հարցը. «Այս գործընթացում մեզ համար առաջնային է լինելու կրթության որակը:

Ծրագիրը քննարկվելու է բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Կրթության և գիտության նախարարության կողմից մշակվում են ընդհանուր չափանիշներ, որոնք դրվելու են դպրոցների համալիր զարգացման ծրագրի հիմքում»,- ասաց նախարարը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

«բարսեղյան լևոնիկ,մյուս անգամ, Սերժ Սարգսյանի անունը ռեխիցդ արտաբերելուց լեզուդ անպայման կկծես ու նոր կբառաչես». Հովհաննես Խաչատրյան

08.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Հայաստանին պոկում են Մոսկվայից

06.08.2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն ազատման դիմում է ներկայացրել

07.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով