ինչո՞ւ են զինված ուժերում մահվան դեպքերը կտրուկ ավելացել. «Ժողովուրդ»

By | 18.05.2017
Загрузка...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա ընթացքում կտրուկ ավելացել են հայկական զինված ուժերում մահվան դեպքերը, եւ այդ հանգամանքը լուրջ անհանգստություն է առաջացրել իրավապահ համակարգում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի հունվարից մինչ օրս ընկած ժամանակահատվածում բանակում արձանագրվել է 26 մահվան դեպք, որից 10-ը եղել է հակառակորդի կրակոցի հետեւանքով, իսկ ահա 16-ը` ինքնասպանության հասցնելու, ավտովթարի, զինվորների միջեւ ներքին տարաձայնության, զենքի հետ կանոնները խախտելու եւ սպանության հետեւանքով:

Նկատենք, որ այդ ժամանակահատվածի մի մասը ոլորտի թիվ մեկ պատասխանատուն՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, զբաղված է եղել նախընտրական քարոզարշավով. հիշեցնենք, որ նախարարը գլխավորում էր ՀՀԿ համամասնական ցուցակը: Ու զինված ուժերում նման իրավիճակը նաեւ նախարարի բացակայության հետեւանք է:

Եւ հիմա, ըստ մեր տեղեկությունների, ՊՆ-ում պարբերաբար մտահոգ խորհրդակցություններ են անցկացվում՝ իրավիճակի վերլուծություն անելու ու դեպքերի նախականխումը կազմակերպելու հաստատուն ձգտումով»:

 

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...