ԻՀՊԿ ցամաքային ուժերը ցանկանում են համալրվել «Քարրար» տանկով

By | 01.05.2017
Загрузка...

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երկրի պաշտպանության նախարարությունից պատվիրել է մատակարարել տեղական արտադրության «Քարրար» տանկեր։ Այս մասին ապրիլի 29-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրի խոսքերով՝ ԻՀՊԿ-ն նախատեսում է իր սպառազինությունը համալրել նոր «Քարրար» տանկով։

Իրանական արտադրության «Քարրար» տանկը

«Այս տանկը ստեղծվել է պաշտպանության նախարարության կողմից, և դրա օգտագործողը կա՛մ մենք ենք, կա՛մ բանակի ցամաքային ուժերը։ Մենք այս տանկը  պատվիրել ենք», -ասել է Մոհամմադ Փաքփուրը։

«Քարրար» տանկը Իրանը պաշտոնապես ներկայացրել է 2017 թվականի մարտի 12-ին։ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանի խոսքերով՝ տանկը ամբողջովին կարող է բավարարել Իրանի ԶՈւ կարիքները։

Տանկը սպառազինված է նավիգացիոն սարքերով, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ Ունի դինամիկ զրահ,  լազերային հեռաչափ։

Հիշեցնենք, որ  2016թ. փետրվարին Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Ահմադ Ռեզա Փուրդասթանը հայտարարել էր, որ Իրանը հետաքրքրված չէ ռուսաստանյան Տ-90-ներով և  մտադիր է սեփական տանկեր արտադրել:

Այնուհետև  Հոսեյն Դեհղանը հայտարարեց, որ Իրանը սկսել է «Քարրար» տանկերի արտադրությունը, և որ այդ տանկերը ոչնչով չեն զիջում ռուսական Տ-90-ին: Իսկ արդեն  օգոստոսին իրանական հեռուստատեսությամբ ցուցադրվեց «Քարրար» տանկը:

Ըստ իրանական «Մաշրեղ» լրատվական գործակալության` «Քարրար» տանկերը ստեղծվել են Տ-72 տանկերի հիման վրա:

 

 

Razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...