ԻԻՀ ԱԳ նախարարն Իսլամաբադում խորհրդակցություն է անցկացրեր Պակիստանի ՆԳ նախարարի հետ

By | 03.05.2017
Загрузка...

ԻԻՀ ԱԳ նախարարն Իսլամաբադում հանդիպել է Պակիստանի ՆԳ նախարար Չուդրի Նեսար Ալիխանի հետ: Կողմերը զրուցել են տարբեր, այդ թվում նաև անվտանգության հետ կապված հարցերի շուրջ:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, ով Իրանի հետ Պակիստանի սահմանի մերձակայքում իրականացված ահաբեկչական հարձակման հարցին  հետամուտ լինելու նպատակով մեկնել է Իսլամաբադ, չորեքշաբթի օրը հանդիպել է Պակիստանի ՆԳ նախարար Չուդրի Նեսար Ալիխանին: Կողմերը զրուցել են երկու երկրի սահմանային համագործակցությունների ամրապնդման և ահաբեկչության դեմ պայքարի ուղիների շուրջ:

Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են սահմաններին անվտանգության ամրապնդման  և ահաբեկչական խմբերի ներթափանցման ճանապարհները փակելու անհրաժեշտությունը:

Իրանի սահմանապահ ուժերի 9 անդամներ  ապրիլի 26-ին, Իրանի Սիսթան և Բալուչեսթան նահանգի Միր Ջավեի տարածքում պարեկություն կատարելիս նահատակվեցին, իսկ վիրավորված սահմանապահներից մեկին ահաբեկիչներն իրենց հետ տարան Պակիստան:

Ահաբեկչական հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ջեյշ-օլ-Զոլմ» ահաբեկչական-թաքֆիրական խմբակը:

ԻԻՀ ԱԳ նախարարը մի պատվիրակության ընկերակցությամբ չորեքշաբթի օրը ժամանել է Իսլամաբադ:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...