Ի՞նչու «Ծառուկյան» դաշինքի 23 ընտրված պատգամավոր ինքնաբացարկի դիմում ներկայացրեցին.«Իրավունք»

By | 03.05.2017
Загрузка...

«Իրավունք» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքում ոչ ավել, ոչ պակաս, 23 ընտրված պատգամավոր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, ինչի մասին փաստում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ անկախ նրանից վերոնշյալ 23 պատգամավորները տեղյակ են այս մասին, թեոչ:

Ի վերջո, թե ինչ է կատարվում դաշինքում, և ինչով է պայմանավորված որոշումը՝ ռեյտինգային ընտրակարգով դաշինքին շատ ձայներ տված պատգամավորներին ստիպել, որպեսզի հրաժարվեն իրենց մանդատներից, փորձեցինք պարզել ԱԺ 5-րդ գումարման ԲՀԿ խմբակցության պատգամավորներից, որոնք տեղավորվել են նաեւ «Ծառուկյան» դաշինքում:

Սակայն պարզվեց, որ միասնաբար վերջիններս որոշել են անպատասխան թողնել բոլոր զանգերը:

Նույնպիսի ճգնաժամային իրավիճակ է նշված 23 պատգամավորներից 22-ի մոտ, որոնք ինքնաբացարկի ցուցակի հրապարակումից հետո ուղղակի անջատել են իրենց հեռախոսները:

Եվ միայն նրանցից Նապոլեոն Ազիզյանն է, որ բարձրաձայնում է դաշինքում առկա անառողջ մթնոլորտի մասին»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...