Թրամփ. «իրավունք ունեմ» ՌԴ-ի հետ կիսելու ահաբեկչությանը վերաբերող գաղտնի տեղեկատվություն

By | 16.05.2017
Загрузка...

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի Ռուսաստանի հետ գաղտնի տեղեկատվություն կիսել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու համար։

«Վաշինգտոն Փոստն» այսօր գրել էր, որ Թրամփը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը գաղտնի տեղեկություններ է փոխանցել, որը վերաբերում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։

«Որպես նախագահ, ես կցանկանայի Ռուսաստանի հետ ահաբեկչության և թռիչքների անվտանգության վերաբերյալ տեղեկատվություն կիսել։ Ես դրա իրավունքն ունեմ», — Թվիթերում գրել է Թրամփը՝ արձագանքելով ամերիկյան պարբերականի հրապարակմանը։

Ամերիկացի առաջնորդը նշել է, որ կցանկանար օգնել Ռուսաստանին Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը ուժեղացնելու համար՝ «մարդասիրական նկատառումներից ելնելով»։

Ավելի վաղ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ ՄըքՄասթերը և ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հերքել են ամերիկյան պարբերականի պնդումները։

ՄըքՄասթերը հայտարարել է, որ հանդիպմանը քննարկվել են բացառապես այն տեղեկությունները, որոնք արդեն հայտնի են եղել հանրությանը։

Թիլերսոնը նշել է, որ Թրամփը, Լավրովը և Կիսլյակը «չեն քննարկել ո՛չ աղբյուրներ, ո՛չ մեթոդներ, ո՛չ ռազմական գործողություններ»։

 

«Ազատություն» ռ/կ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...