Թրամփը գովեստով է արտահայտվել Իսրայելի և Մահմուդ Աբբասի միջև համադրության մասին

By | 04.05.2017

Պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի անօրինական ու հակամարդկային քայլերի գլխավոր հովանավորներից համարվող ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ հանդիպման ժամանակ նրան դրվատեց Իսրայելի հետ համադրության պատճառով:

«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն Մահմուդ Աբբասը չորեքշաբթի գիշեր Վաշինգտոնում հանդիպեց Դոնալդ Թրամփին:

Այս հանդիպման ժամանակ Մահմուդ Աբբաս առանց նկատի առնելու Պաղեստինի ժողովրդի պահանջը և սիոնիստներին ծառայություն մատուցելու ուղղությամբ, հայտարարեց. «Պաղեստինի ինքնավար վարչակազմը պաշտպանում է երկու պետության ստեղծման նախագիծը»:

Մահմուդ Աբբասը ծիծաղելի հավակնություն կատարելով նշեց. «Երկու պետության ստեղծման վրա հիմնված լուծումը սատարելու է ահաբեկչության դեմ պայքարին»:

Մահմուդ Աբբասն այն պայմաններում է ծառայություն մատուցում Սիոնիստական ռեժիմին, երբ պաղեստինյան պայքարող խմբերն ու ժողովուրդը հավատացած են Իսրայելի հետ Պաղեստինի ինքնավար վարչակազմի անվտանգության բնագավառում համագործակցությունն ու համադրումները լուրջ վտանգ են ներկայացնում պաղեստինցիների համար և հաշտության բանակցությունները միշտ էլ ավարտվել են ի վնաս պաղեստինցիների:

Հանդիպման ժամանակ Թրամփը հաշտության բանակցությունների վերսկսման կապակցությամբ հույս հայտնելով, գովեստով արտահայտվեց ինքնավար վարչակազմի և Իսրայելի անվտանգության ուժերի միջև եղած համադրության մասին:

Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն մուտք գործելուց հետո Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարների համարձակությունը կրկնապատկվել է և չնայած քաղաքավանների կառուցումը դադարեցվելու հիմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած վերջին բանաձևին Պաղեստինի տարածքներում քաղաքավաններ կառուցելու և պաղեստինցիների վրա ճնշում գործադրելու համար ամեն օր նոր նախագծեր են ներկայացվում:

 

 

 

Պարսթդայ

Друзья переслали мне сегодняшний пост Тиграна Кеосаяна об Армении, Николе и Серже.Армен Ашотян

10.08.2020

«բարսեղյան լևոնիկ,մյուս անգամ, Սերժ Սարգսյանի անունը ռեխիցդ արտաբերելուց լեզուդ անպայման կկծես ու նոր կբառաչես». Հովհաննես Խաչատրյան

08.08.2020

«Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի…».Արմեն Աշոտյան

09.08.2020

Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

10.08.2020

Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութից.Նարեկ Մալյան

08.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով