Թուրք դիվանագետը՝ Ռաքքայի ազատագրման գործում քրդերի դերակատարության մասին

By | 02.05.2017

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունում Սիրիայի քաղաքականության բաժնի փոխտնօրենն ասել է.«Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքի ահաբեկիչների ձեռքից ազատագրումը կարևոր իրադարձություն է, սակայն քրդական ուժերը չպետք է ներգրավված լինեն այս գործողություններում»:

Ինչպես հաղորդում է Սպուտնիկ լրատվական գործակալությունը, Մուստաֆա Յարդաքոլը նշել է. «Ռաքքայում և Դեյր Էլ-Զորում անվտանգության հաստատումը շատ կարևոր է, սակայն այս տարածքները  ահաբեկիչներից մաքրագործումը պետք է տեղի ունենա  հարմար  միջոցներով ու անձանց կողմից»:

Նա հստակեցրել է.«Քրդերի դերակատարության վերաբերյալ քաշքշուկները հանգել են Անկարա-Վաշինգտոն հարաբերությունների մթագնմանը: Թուրքիան հենց սկզբից հորդորում էր, որ  ԱՄՆ-ի հրամանատարությամբ ԻԼԻՊ-ի դեմ ձևավորված կոալիցիան չհամագործակցի քրդական խմբերի. այդ թվում Թուրքիայի Քուրդստանի աշխատավորների կուսակցության (PKK)  և քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) հետ, քանզի այդ համագործակցությունը երկարատևում կարող է խնդիրներ առաջացնել», ասել է նա:

Նշենք,որ Անկարան մշտապես ֆինանսական ու ռազմական աջակցություն  է ցուցաբերել Սիրիայում և Իրաքում գտնվող  ահաբեկչական խմբավորումներին, այդ թվում ԻԼԻՊ-ին:

 

Parstoday

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Հայաստանին պոկում են Մոսկվայից

06.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով