Թուրքիայում շարունակում է արգելափակված մնալ Wikipedia առցանց հանրագիտարանի հասանելիությունը

By | 04.05.2017
Загрузка...

Թուրքիայի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպության տնօրենը տեղեկացրեց այդ երկրում Wikipedia առցանց հանրագիտարանի արգելափակումը շարունակվելու մասին:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Թուրքիայի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպության տնօրեն Օմար Ֆաթեհ Սայանը չորեքշաբթի օրն ասաց. «Մինչև այնքան ժամանակ, երբ Wikipedia առցանց հանրագիտարանը չի գործադրել Անկարայի կողմից սխալ համարված հոդվածները հանելու հիմամբ Թուրքիայի արդարադատության կառույցի որոշումն, այս ինտերնետային կայքը հասանելի չի լինի Թուրքիայի քաղաքացիների համար»:

Հիշեցնենք, որ Անկարայի իշխանությունների հրահանգով ապրիլի 29-ից սկսած Wikipedia առցանց հանրագիտարանը անհասանելի է դարձել այդ երկրի օգտատերերի համար:

Այս որոշման համար հիմք են ծառայել Wikipedia-ի որոշ բաժիններում տեղ գտած այն նյութերը, որոնք Թուրքիային մեղադրում են աշխարհազորային որոշ խմբերի հետ համագործակցության մեջ:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...