Թիլերսոնն ու Ալ-Ջոբայրը կրկնել են հակաիրանական անհիմն մեղադրանքները

By | 21.05.2017
Загрузка...

Շաբաթ Ռիադում կայացավ ԱՄՆ-ի պետքարտուղարի և Արաբիայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը, որի գլխավոր առանցքը կազմում էին իրանաֆոբիան և ԻԻՀ-ի դեմ անհիմն հայտարարությունների կրկնումը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սաուդյան ռեժիմի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Արաբիա կատարած ուղևորությունը շրջադարձային է համարել երկու երկրի պատմական հարաբերություններում: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Արաբիան պետք է համագոևրծակցեն` տարածաշրջանում Իրանի թշնամական քայլերը կանխելու համար :

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մամուլի ասուլիսի ժամանակ  անդրադառնալով  շաբաթ օրը Դոնալդ Թրամփի և Արաբիայի թագավոր Մալեք Սալմանի կողմից  ստորագրված երկու երկրի ռազմական նոր համաձայնագրերին, նշել է, որ Վաշինգտոնի ու Ռիադի ռազմական համաձայնությունները ԻԻՀ թշնամական ներթափանցումից պաշտպանում են Արաբիայի և Պարսից ծոցի անվտանգությունը:

Արաբիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ-ի պետքարտուղարն այն պայմաններում են հակաիրանական հայտարարություն արել, երբ վերջին տարիներին ահաբեկչական խմբերի հանդեպ ԱՄՆ-ի ու Արաբիայի համակողմանի հովանավորությունների պատճառով տարածաշրջանի երկրներն, այդ թվում Իրաքը, Սիրիան ու Եմենը հարձակումների, անապահովության և անմեղ մարդկանց զոհվելու ականատես են եղել:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...