Երևանի պետական համալսարանում կկայանա միջոցառում՝ նվիրված Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին

By | 29.05.2017
Загрузка...

Երևանի պետական համալսարանում մայիսի 30-ին կկայանա միջոցառում, որը նվիրված կլինի Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին։ Միջոցառումն իրականանում է Մայր բուհի Մշակույթի կենտրոնի և Հայաստանի կոմպոզիտորների միության համատեղ ջանքերով։

Համերգին ներկա կլինեն կոմպոզիտորներ՝ Արամ Սաթյանը, Տիգրան Մանսուրյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Ստեփան Շաքարյանը, Ստեփան Բաբաթորոսյանը, Էդգար Գյանջումյանը և Էդմոնդ Մակարյանը, որոնց ստեղծագործությունները կհնչեն ԵՊՀ Մշակույթի կենտրոնի սաների կատարմամբ:

Հոբելյանական ցերեկույթը կմեկնարկի ժամը 15:00-ին՝ ԵՊՀ Մշակույթի կենտրոնի դահլիճում:

 

Culture

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...