«Դոն Պիպոյի» և «Վստրեչի Ապերի» դեմ մահափորձի պատվիրատուների ցանկում է Սոչիից Զորիկը. նոր մանրամասներ. «ՉԻ»

By | 30.05.2017
Загрузка...

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրել էինք՝  նախորդ շաբաթ իրավապահները վնասազերծեցին խումբ, որի անդամները մահափորձ էին պլանավորել հայտնի հեղինակու­թյուններ Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» եւ Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» դեմ: Գրել էինք նաև, որ «ՉԻ» տեղեկություններով մահափորձի պատվիրատուն Արտյոմ Հարությունյանն է՝ Արտյոմ Կանևսկոն: Մեզ նոր մանրամասներ է հաջողվել պարզել:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ երեք կալանավորված քիլլերները Վանաձորից են: Նրանց պետք է միանային եւս մի քանիսը՝ բուն գործողությունների իրականացման նպատակով: Բացի այս, հայտնի է դարձել, որ Արտյոմ Կանեւսկոն գործել է մեկ արիշի ցուցումով: Խոսքը Սոչիում ապրող, ազգությամբ հայ «օրենքով գող» ոմն Զորիկի մասին է: Վերջինս «առաջացել» է ռուսական քրեական հեղինակու­թյունների միջավայրում և «օրենքով գող» է հռչակվել Սոչիում:

Հավելենք նաև, որ քիլլերներր մանրամասն ներ­կայացրել են, թե ինչպես էին պլանավորել իրակա­նացնել իրենց հանձնարարությունը: Այդ ամենը տեսաձայնագրվել է նախ Արթուր Ասատրյանի կողմնակիցների կողմից, ինչից հետո նրանց հանձնել են համապատասխան մարմիններին:

Համապատասխան աշխարհում արդեն հայտնի է, որ «օրենքով գողն» ու Արտյոմ Կանևսկոն իրենց հան­ցավոր մտադրությունը միասին են պլանավորել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...