Դատարանը բամբասանքներ լսելու տեղ չէ եթե փաստացի ոչինչ չես կարող ներկայացնել Գ. Մանուկյանի «ցնցող ապացույցը» ներկայացվեց դատարան

By | 24.05.2017
Загрузка...

Այսօր տեղի ունեցավ հերթական դատական նիստը: Հիշեցնենք, որ հունվարի 21-ին 4NEWS.AM կայքում տպագրվել էր մի հոդված, որտեղ USArmenianews.com-ի խմբագիր Գայանե Մանուկյանի գրառումը հայտնվել էր ադրբեջանական մամուլում, որն էլ մեկ օր հետո Գայանե Մանուկյանի

հերքման հիման վրա հղումով NEWSPRESS.AM կայքին տված հերքումով 4NEWS.AM-ը տեղադրել էր իր կայքում: Սակայն Գայանե Մանուկյանը պատասխանող կողմ է դատարան ներկայացրել լրագրող Արթուր Հայրապետյանին, ասելով, որ 4NEWS.AM կայքում տպագրված Գ.Մանուկյանի մասին հոդվածը գրել է Արթուր Հայրապետյանը, ով ոչ մի կապ չունի այդ հոդվածի հետ, ավելին՝ Արթուր Հայրապետյանը չի հանդիսանում 4NEWS.AM կայքի լրագրող:

Արթուր Հայրապետյանը ազատ լրագրող է: 2017թ.-ի, մայիսի 24-ին, տեղի ունեցավ հերթական դատական նիստը՝ըստ քաղաքացիական հայցի, Գայանե Մանուկյանի ընդդեմ Լիլիթ Հովակիմյանի, որի ընթացքում Գ. Մանուկյանի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը մինչ այդ ներկայացրել էր Արթուր Հայրապետյանին որպես պատասխանող ներգրավել սույն գործով, սակայն դեռևս քննարկման ավարտը տեղի չի ունեցել:

Այն պատճառով, որ պատշաճ կերպով ներկայացված չի եղել Գ. Մանուկյանի և նրա ներկայացուցիչ Հ.Հարությունյանի կողմից, թե ի՞նչ կապ ունի Արթուր Հայրապետյանը տվյալ գործի հետ, ի՞նչպես պետք է հիմնավորվի, թե Ա. Հարությունյանը պետք է լինի սույն գործով պատասխանող կողմ: Իբրև հավաստում Հ.Հարությունյանը դատարնան է ներկայացրել մի ձայնագրություն, որ իբրև այդ ձայնագրությամբ կհաստատվի, որ այդ նյութի հեղինակը Արթուր Հայրապետյանն է:

Ինչի հիմքով էլ դատարանը նրան պետք է ներգրավի, որպես պատասխանող կողմի: Այդ ձայանգրության մեջ հիմանավորող ոչինչ չկա և այդ ձայնագրության մեջ կարող է հնչել ցանկացած մարդու անուն ազգանունը ինչը ապացույցի հիմք չի հանդիսանում: Դատարանի համար պետք է լինի գրավոր ապացույցներ: Քանի որ Լիլիթ Հովակիմյանի ներկայացուցիչներ՝ Մայիս Հովհաննիսյանը և Գայանե Ղուլյանը ծանոթ չէին այդ ձայնագրության մասին դատական նիստը հետաձգվեց, որպեսզի Լիլիթ Հովակիմյանի ներկայացուցիչները ծանոթանան այդ ձայնագրությանը և կլինի արդյոք ապացույց և ում ձայներն են այնտեղ հնչում և արդյոք դա ապացույց կարող է լինել այդ խոսակցությունը:

Եվ որևէ մեկը չի կարող ասել, որ այդ նյութի հեղինակը Արթուր Հայրապետյանն է: Այս գործին նաև, որպես պատասխանող կողմ Գ. Մանուկյանի ներկայացուցիչը միջնորդություն ներկայացրեց դատարան NEWSPRESS.AM կայքի հիմնադիր Արիանա Հովսեփյանի դեմ, պատճառաբանելով, որ ինչ-որ բաց նամակ է ուղարկվել համապատասխան մարմիներին և այդ նամակում կան զրպարտող նյութեր: Դատական նիստը հետաձգվեց, այն տեղի կունենա հունիսի 23-ին:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...