Գնդակոծության է ենթարկվել «Շանթ»-ի նկարահանող խումբը

By | 11.05.2017
Загрузка...

Երեկ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը:

Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը:

Հաղորդաշարի հեղինակ Արշակ Զաքարյանը «Ա1+»-ին հայտնեց, որ այս գիշեր վիրահատել են օպերատորին, նրա վիճակը նորմալ է։

Այլ մանրամասներ խոստացան ներկայացնել ավելի ուշ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...