Գյուլենի մերձավորներին կալանավորելու հարցում Արաբիան համագործակցում է Թուրքիայի հետ

By | 07.05.2017

Սաուդացի պաշտոնատարներ շաբաթ օրը հաստատելով Թուրքիայի կողմից ահաբեկչական հայտարարված Ֆաթոլլահ Գյուլենի կառույցը ֆինանսապես հովանավորելու մեղադրանքով 16 հոգու կալանավորման լուրը, տեղեկացրեց հիշյալ անձանց Թուրքիա արտահանձնվելու մասին:

«Անատոլու» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սաուդյան Արաբիայում անվտանգության աղբյուրներ շաբաթ օրը հայտարարեցին, որ Թուրքիայի անվտանգության համակարգը գլխավոր դերակատարություն է ունեցել Արաբիայում ահաբեկչական մի կազմակերպության շրջանակում աշխատանք ծավալած հիշյալ անձանց հայտնաբերման ու կալանավորման հարցում:

Արաբիայի անվտանգության աղբյուրների ընդգծմամբ, կալանավորված անձինք դեպի Արաբիա Հաջի ուխտագնացություն էին կազմակերպում ու դրանից գոյացած եկամուտն առաքում էին իրենց ղեկավարների համար:

Ձերբակալված անձինք հարցաքննման համար փոխադրվել են Անկարայում գտնվող անվտանգության մի կենտրոն: Թուրքիան հավակնում է, որ ԱՄՆ-ում բնակվող Թուրքիայի հայտնի ընդդիմադիր Ֆաթոլլահ Գյուլենը մի խումբ ձևավորելով կազմակերպել է այդ երկրի անցած տարվա զինվորական հեղաշրջումը:

Թուրքիան վերջին ամիսներին շարունակ ԱՄՆ-ի նախկին ու գործող վարչակազմերից պահանջել է Գյուլենի արտահանձնումը, ինչը մերժվել է ԱՄՆ-ի կառավարության կողմից՝ հանգեցնելով երկու երկրի հարաբերությունների մթագնման:

 

 

Parstoday

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

ԶՈՄԲԻՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

02.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

«Հայաստանի վարչապետն Ադրբեջանին 7 պայման է ներկայացրել, որոնցից և ոչ մեկն Ադրբեջանի համար ընդունելի չէ». Ալիև

31.07.2020

«Սիրելի երևանցիներ, էդ ոռապատռուկների կեղծ խոսքերին դուք իզուր հավատացիք…». Ռուսլան Բաղդասարյան

03.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով