Գերմանացի պրոֆեսոր. Խան Շեյխունի դեպքը կեղծիք էր

By | 04.05.2017
Загрузка...

Գերմանիայի Յոհաննես Գութենբերգի համալսարանում արաբական աշխարհի հետազոտությունների կենտրոնի տնօրենը հայտարարել է, որ Սիրիայի Խան Շեյխունում քիմիական կոտորածի դեպքը կեղծիք է,որը հորինել են սպիտակ գլխարկավորները:

«Սանա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Գերմանիայի Յոհաննես Գութենբերգի համալսարանում արաբական աշխարհի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գունթեր Մայերը նշել է, որ սպիտակ գլխարկավորները Խան Շեյխունի պատմությունը հորինեցին ԱՄՆ-ի՝ Սիրիայի բանակի վրա հարձակումը կազմակերպելու նպատակով:

Գերմանիայում լույս տեսնող թերթում տպագրված «Թունավոր գազի կոտորածը և կեղծ միջադեպը» խորագրով  հոդվածում, Գունթեր Մայերը գրել է.«Առաջինը ,որ շահեցին Խան Շեյխունի հարցում  Սիրիայի կառավարությանը մեղադրելուց, ծայրահեղական ահաբեկիչներին էին ,որոնք ռազմական օգնությունների մեծ կարիք ունեն»:

ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի դասախոս՝ պրոֆեսոր Թեոդոր Բոստոլը ևս ասել է, որ Խան Շեյխունի հարձակումն իրականացրել են Սիրիայի կառավարության թշնամիները ,որպեսզի Դամասկոսին մեղադրեն պատերազմական ոճրագործության մեջ:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...