Բաց նամակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին. Շունը մարդու բարեկամն է, իսկ մայրաքաղաքում չունենք շների համար զբոսավայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

By | 28.05.2017
Загрузка...

Հարգելի քաղաքապետ Տարոն Մարգարյան: Գաղտնիք չէ , որ Երևանի քաղաքապետարանն ու վարչական շրջանների ղեկավարները արդեն մի քանի տարի է կատարել են անհրաժեշտ աշխատանքներ` Երևանում զբոսայգիների, խաղահրապարակների, բակային մարզադաշտերի ավելացման ուղղությամբ:

Մեծ թվով երևանցիների անունից խնդրում ենք Ձեզ, որպեսզի մայրաքաղաքի որևէ մի հատված քաղաքային իշխանությունների կողմից բարեկարգվի, ստեղծվի խոտածածկույթ և այդ հատվածում ցանկացած ժամի կարողանան իրենց հանգիստն անցկացնեն այն քաղաքացիները, ովքեր պահում և խնամում են շներ:

Թե հանրապետությունում և թե մայրաքաղաքում մեծ թվով բնակիչներ պահում են խասկի տեսակի շուն: Այն համարվում է ամենաբարի և մարդամոտ շան ցեղատեսակներից: Մեծ թվով շնասերներ ունեն մեծ խնդիր՝ արգելանքներ, չունեն այգիներ, կամ պուրակներ շներին ազատ ման տալու համար: Եղած վայրերում էլ ասում են` արգելված է: Խնդրում ենք Ձեզ, որպեսզի այս թնջուկն ի վերջո լուծեք և հավատում ենք , որ բարի կամք դրսևորելու դեպքում, եվրոպական շատ երկրների նման մենք էլ կունենանք գեղեցիկ, մաքուր զբոսավայր` հատուկ մարդուն հավատարիմ համարվող կենդանու համար:

 

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...