Արտաշատում քաղաքապետի ընտրությունը կհետաձգվի. ո՞րն է պատճառը. «ՀԺ»

By | 24.05.2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաքում համայնքի ղեկավարի ընտրությունը կարող է նշանակվել ոչ թե հունիս ամսին, այլ նոյեմբերին: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ մանրամասնելով, թե ո՞րը կարող է լինել դրա պատճառը:

«Նոր ընտրական օրենսգրքի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք արտահերթ կամ հերթական են լինում, անցկացվում է նախապես սահմանված օրերից մեկը, ի տարբերություն նախկին օրենսգրքի: ԿԸՀ-ն սահմանում է տարվա մեջ մինչև 4 օր որպես ՏԻՄ ընտրության օր»,- ասաց Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ նախորդ տարի արդեն սահմանվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության օրերը: Մեկը կայացել է փետրվարին, մյուսը հունիսի 18-ին է, իսկ մյուսը՝ նոյեմբերի սկզբին:

Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ ընտրության օրը նշանակելուց պետք է հաշվի առնել առաջադրումների ժամկետները, նախընտրական քարոզչության, ընտրատարածքային կենտրոններ ձևավորելու հարցերը: Օրինակ՝ տեղամասային կենտրոններ ձևավորվում է ընտրության օրվանից 40 օր առաջ: «Նշանակելու պահին պետք է հաշվի առնել այդ հանգամանքները, որ հնարավոր է այդ ժամկետները պահպանվեն, թե` ոչ: Օրինակի համար ընտրությունը պետք է նշանակվի արտահերթ, բայց ենթադրենք մոտակա օրվան մնում է շատ ավելի քիչ ժամանակահատված, քան գործընթացների համար նախատեսված ժամկետներն են: Ընտրության օրը կլինի արդեն իսկ սահմանված մյուս օրը»,- ասաց Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ եթե նշված ժամկետների խնդիր առաջանա, ապա Արտաշատի քաղաքապետի ընտրությունը կտեղափոխվի նոյեմբեր ամիս: Ժամանակավոր պաշտոնակատար կլինի համայնքում` մինչև ընտրութունը տեղի կունենա:

Հարցին՝ մե՞ծ է Արտաշատում ընտրության օրը հետաձգելու հավանականությունը. Տիգրան Մուկուչյանն ասաց. «Անունը չդնենք հետաձգել, որովհետև լինելու է այդ օրերից մեկը: Հունիսի 18-ին հանրապետության 10 համայնքում նման ընտրություններ են անցկացվելու, գործընթացն արդեն մեկնարկել է: Կան ժամկետներ, որոնցով պայմանավորված գործառույթների ավարտն արդեն սպառված է»: Ճշտող հարցին՝ մե՞ծ է հավանականությունը, Տիգրան Մուկուչյանն ասաց. «Ենթադրում եմ»:

Մայիսի 16-ին Արտաշատ համայնքի ղեկավար Արգամ Աբրահամյանը հրաժարական տվեց, քանի որ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել էր Ազգային Ժողովի պատգամավոր «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով:

Արգամ Աբրահամյանի հրաժարականից հետո Արտաշատի քաղաքի ղեկավարի պարտականությունը կատարում է վերջինիս ազգականը՝ Գագիկ Պողոսյանը, որը փոխքաղաքապետն էր: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմը հենց Գագիկ Պողոսյանին թեկնածության հարցն է քննարկում Արտաշատի քաղաքապետի ընտրությա մասնակցելու համար:

Արարատի մարզկենտրոնը Հանրապետական կուսակցությանը վերադարձնելու նպատակներ ունեն նաև Արայիկ և Արամայիս Գրիգորյանները: Քաղաքապետի հավակնություններ ունի նաև նախկին ոստիկանապետ, ներկայումս Ազգային ժողովի պատգամավոր Ալիկ Սարգսյանը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

Լուսանկարը` 1in.am -ի

Շատ նուրբ տեքստով ԱՀԿ-ն ասում է , որ այն երկրները , որոնք ընդունել են Լանզարոտի կոնվենցիան , առանց ծնողի համաձայնության կարող են երեխային պատվաստել

18.09.2020

«Ողջ աշխարհը ցնցված է։ Լուկաշենկոն ծնկաչոք շնորհակալ է։ Նիկոլը նրան մտցրեց Եվրոպա». Արփինե Հովհաննիսյան

16.09.2020

Վայ, Նիկոլ, Նիկոլ, էս ինչով ես զբաղված, էս ուր հասար, մինչ դու հավի խորովածով ու «Յաշիկի» մանկական հիվանդությամբդ ես տառապում.Մարգարիտ Եսայան

16.09.2020

Ոստիկանները թույլ չտվեցին հանրահավաքի մասնակիցներին այրել ԼԳԲՏ-ի դրոշը, նրանք պատռեցին այն.Tert.am

19.09.2020

«ԿԳՄՍ նախարարությունը թույլ չի տվել, որ ես Հանրապետության հրապարակում ռեկորդ սահմանեմ». Գինեսի եռակի ռեկորդակիր.168.am

21.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով