Արտակարգ դեպք Վարդենիսում. պայթեցրել են «Պստի Հակոբի» BMW-ն, վարկածներից մեկը «չղջիկների» հետ է կապված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

By | 24.05.2017

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք դեռևս անհայտ պայթուցիչով ժամը 04։30-05։00-ի սահմաններում պայթեցրել են Վարդենիս քաղաքում՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տներից մեկի մոտ կայանված վիճակում գտնվող BMW մակնիշի 50 QT 101 համարանիշի ավտոմեքենան:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վնասվել է ավտոմեքենան և «Պստի Հակոբի» տան ապակիները: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Ադամյանի և ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Վարդենիսի դատախազ Սևակ Շհոյանը: Փաստի առթիվ մարզի քննչական վարչության պետ Ա. Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու և այն կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կա վարկած, որ հնարավոր պայթյունը կապ ունի Գեղարքունիքի մարզի Զոդի ոսկու հանքի հետ, ժողովրդի լեզվով ասած՝ «չղջիկների» ձեռագիրը լինի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

© shamshyan.com

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

«բարսեղյան լևոնիկ,մյուս անգամ, Սերժ Սարգսյանի անունը ռեխիցդ արտաբերելուց լեզուդ անպայման կկծես ու նոր կբառաչես». Հովհաննես Խաչատրյան

08.08.2020

Друзья переслали мне сегодняшний пост Тиграна Кеосаяна об Армении, Николе и Серже.Армен Ашотян

10.08.2020

«Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի…».Արմեն Աշոտյան

09.08.2020

Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

10.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով