Արգամ Աբրահամյանն անտերությա՞ն է մատնել իր թիկնապահին. Վերջինս դեռ կալանքի տակ է. «ՀԺ»

By | 03.05.2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի թիկնապահ Գեղամ Հակոբյանը, որ կալանավորվել էր խորհրդարանական ընտրություններից առաջ, շարունակում է կալանքի տակ մնալ։ Այդ մասին մեր զրույցում հայտնեց նրա եղբայրը՝ Ալբերտ Հակոբյանը։ Վերջինս ավելի վաղ մեր զրույցում հույս էր հայտնել, որ ընտրություններից հետո Արգամ Աբրահամյանը կզբաղվի եղբոր գործով։

Երեկ, սակայն, նշել է, որ ինքը Ծաղկաձորում է աշխատում և մինչ այժմ իրեն չի հաջողվել հանդիպել Արգամ Աբրահամյանին՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է լուծվի եղբոր հարցը։ «Ես Ծաղկաձորում եմ, չեմ կարողացել հանդիպել, հեռախոսով էլ չեմ կարող կապ հաստատել հետները, ոչ մի բան չգիտեմ»,-ասաց Ալբերտ Հակոբյանը:

Գեղամ Հակոբյանը Արտաշատում գործող «Ամորե» գիշերային ակումբի տնօրենն էր: Ըստ Քննչական կոմիտեի՝ ձերբակալվել էր ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում՝ ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու մեղադրանքով:

Բացի Գեղամ Հակոբյանից ընտրությունների նախաշեմին ոստիկանության ուշադրության կենտրոնում էին հայտնվել նաև Արգամ Աբրահամյանի այլ կողմնակիցներ, այդ թվում ԲՀԿ-ակա ակտիվիստ Գարսևան Վարդանյանը, Արգամ Աբրահամյանի կողմնակիցներից Գեղամ Ավագյանը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով