Ավարտվեց Սիրիայի հարցով Աստանայի միջազգային նստաշրջանը

By | 05.05.2017
Загрузка...

Սիրիայի միջազգային 4-րդ նստաշրջանը մասնակից երկրների ներկայացուցիչների կողմից Սիրիայում լարվածության մեղմացման տարածքների ստեղծման մասին փաստաթղթի ստորագրմամբ իր աշխատանքն ավարտեց Աստանայում:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ղազախստանի ԱԳ նախարար Խեյրաթ Աբդոլռահմանովը հինգշաբթի օրը Սիրիայում լարվածության մեղմացման տարածքների ստեղծման մասին փոխհուշագրի ստորագրումից հետո ասաց. «Սիրիայում լարվածության սրումը կողմերից որևէ մեկի շահին չէ և Աստանայի նիստի նպատակն է դադարեցնել այդ երկրում արյունահեղությունն ու պատերազմը»:

Ղազախստանի ԱԳ նախարարը նաև ընդգծեց. «Նիստի մասնակիցներն ընդգծեցին Սիրիայում բրտարարքների մեղմացման ու հրադադարի ամրապնդման կապակցությամբ իրենց վճռականությունը»:

Սա ի տես այն բանի, որ Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստեֆան Դի Միստուրան ընդգծել է. «Սիրիայում լարվածության մեղմացման տարածքների մասին փոխհուշագրի շուրջ համաձայնությունը ճիշտ ուղղությամբ վերցված քայլ է համարվում»:

Ղազախստանի ԱԳ նախարարության հայտարարության համաձայն Սիրիայի ճգնաժամի կարգավորման բանակցությունների նոր փուլը մայիսի վերջին կայանալու է Ժնևում:

 

 

Parstoday

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...