Աստանայում քննարկվել է Ռուսաստանի առաջարկը

By | 03.05.2017

Ղազախստանի ԱԳ նախարարության տեղեկացմամբ՝ սիրիական հակամարտության հարցով հերթական բանակցությունների շրջանակում քննարկվելու է ՌԴ առաջարկը:

Ռուսաստանի «Ինտեր Ֆաքս» գործակալության փախանցմամբ՝ Ղազախստանի ԱԳՆ-ը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Աստանայի բանակցությունների մասնակիցները քննարկելու են Սիրիայում լարվածության նվազեցման գոտիներ ստեղծելու և շփման գծերում չեզոք երկրներից զորակազմեր տեղակայելու Ռուսաստանի առաջարկը:

Ըստ աղբյուրի, եթե բանակցությունների արդյունքում Իրանը և Թուրքիան ստորագրեն Ռուսաստանի առաջարկը, Դամասկոսի կառավարությունը և ընդդիմադիրներն իրագործելու են այն:

Սիրիական ճգնաժամի կարգավորմանը նվիրված բանակցությունների չորրորդ փուլը կայանալու է մայիսի 3-ին և 4-ին:

Գերագույն մակարդակում անցկացված բանակցությունների նախորդ երեք շրջանները կայացել են Աստանայում, իսկ փորձագիտական մակարդակի բանակցությունների երկու փուլերը` Թեհրանում և Աստանայում:

Սիրիայում խաղաղության հաստատման նպատակաով իրականացվող բանակցությունները կայանում են ԻԻՀ-ի նախաձեռնությամբ և Ռուսաստանի ու Թուրքիայի համագործակցությամբ:

 

Parstoday

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

29.06.2020

«Դանիելին ստորացրած յուրաքանչյուր թասիբով գյումրեցի այսօրվանից կարող է ՎԵՏՕ-ի գրասենյակից վերցնել մեկ շիշ կոնյակ».Նարեկ Մալյան

29.06.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Ինչու՞ եք զարմացած։ Չէ՞ որ այս այլասերվածները գտնվում են ձեր սիրելի ու պաշտելի Վոժդի անմիջական հովանու ներքո

01.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով