Աստանայի համաձայնությունից հետո Սիրիայի շատ շրջաններում այս օրն անցել է առանց լարվածության

By | 06.05.2017
Загрузка...

Սիրիայի պետական և ընդդիմադիր լրատվամիջոցները հայտարարել են, որ, չնայած ցաքուցրիվ բախումներին, Սիրիայում ապաէսկալացման գոտիներ ստեղծելու մասին համաձայնագրի իրագործման արդյունքում Սիրիայի որոշ շրջաններում խաղաղություն է հաստատվել:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ «Աստանա-4» նիստում ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի կողմից ընդունված համաձայնագրի շնորհիվ այսօր Սիրիայի շատ շրջաններում խաղաղություն է տիրում:

Նախատեսվում է, որ արտասահմանյան զինված դիտորդները վերահսկեն այդ համաձայնագրի իրագործումը:

ԱՄՆ-ն Աստանայի համաձայնագիրը ստորագրող երկրների շարքում չէ: Ոչ բոլոր սիրիացի խմբերն են ստորագրել համաձայնագիրը: Սիրիայի որոշ զինված ընդդիմադիրներ քննադատել են այն:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...