Աշխատակարգային խորհրդակցություն՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում

By | 26.05.2017

ՀՀ ԱԺ նտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ մայիսի 26-ին հրավիրված աշխատակարգային խորհրդակցության ընթացքում քննարկել է հանձնաժողովի գործունեությանը վերապահված ոլորտների խմբավորումն՝ ըստ տնտեսական ընդհանրության։

Խոսրով Հարությունյանը գործընկերներին ներկայացրել է այն խնդիրները, որոնց լուծմանն է ուղղված լինելու հանձնաժողովի առաջիկա գործունեությունը։

Նա կարեւորել է հանձնաժողովականների՝ միմյանց հետ գործակցությունը բոլոր հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ աշխատանքային-գործընկերային մթնոլորտի ստեղծումը, որը հնարավորություն է կտա համատեղ ջանքերով լուծել ծագած խնդիրները։

«Մեզ բարդ եւ աշխատատար օրենսդրական գործունեություն է սպասվում»,- նշել է Խոսրով Հարությունյանը եւ հավելել, որ պետք է նաեւ աջակցել կուտակված խնդիրների լուծմանը, որն էլ կնպաստի մշտական հանձնաժողովի դերակատարության բարձրացմանը։

Կարեւորվել է նաեւ միջխորհրդրդնական գործակցությունը տարածաշրջանի երկրների՝ այդ թվում Թուրքիայի խորհրդարանի համապատասխան կառույցների, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության երկրների՝ հատկապես Գերմանիայի խորհրդարանի հետ համագործակցությունը։

«Գերմանական օրենսդրական փորձի ուսումնասիրությունն ու ներդրումը մեզանում կնպաստի մի շարք հարցերի լուծմանը»,- նշել է Խոսրով Հարությունյանը։

Մշտական հանձնաժողովի նախագահը կարեւորել է արտագնա նիստերի անցկացումը, որը հնարավորություն է տալիս ավելի լավ ուսումնասիրել մարզերում կուտակված խնդիրները։

Կարեւորվել է նաեւ գործադիր իշխանության հետ համագործակցության զարգացումը՝ մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար։

Մտքերի փոխանակության ընթացքում հանձնաժողովականներն անդրադարձել են հասարակական կազմակերպությունների եւ գործարար համայնքի հետ համագործակցության խնդիրներին, մշտական հանձնաժողովի աշխատակազմը փորձառու եւ արհեստավարժ մասնագետներով համալրելուն եւ այլ մասնագիտական հարցերի։

Պատգամավորներն իրենց տեսակետներում համակարծիք են եղել Խոսրով Հարությունյանի առաջադրած թեզերին։

Հանձնաժողովի նախագահը գործընկերներին հորդորել է քննարկված հարցերի վերաբերյալ ներկայացնել առաջարկներ:

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով