Այսօր տեղի ունեցավ Նարեկ Մալյանի գրքի քննարկումը

By | 29.05.2017
Загрузка...
Այսօր Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում՝ Ռոբերտ Շուման դահլիճում տեղի ունեցավ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական, գրող Նարեկ Մալյանի «Զրոյական կետ» գեղարվեստական վեպի քննարկումը:
Քննարկումը անցկացրեցին Անահիտ Բախշյանն ու Նոնա Մելքոնյանը: Հնչեցին տարաբնույթ հարցեր, ինչն էլ հեղինակը՝ Նարեկ Մալյանը պատասխանեց, պատասխանեց գրքի ծնունդից սկսած, վերջացրած գրքում բարձրացրած այն նոր գեղարվեստական խոսքի ու վեր հանված կերպարների ու նրանց բախումը աշխարհում տիրող կրոնական հարցերից, մինչև մեր օրեր…
քննարկումը ստացվեց: Անահիտ Բախշյանը սկզբում իր ուրախությունն արտահայտեց, և իր ոգևորության մասին կիսվեց: Այնուհետև իր հիացմունքը արտահայտելուց հետո «Զրոյական կետ» գեղարվեստական վեպի ասելիքի և մարդու կյանքում մեծ դեր ունենալու մասին խոսեց Բախշյանը: Նարեկ Մալյան գրողին հայտնաբերեցի,- ասաց իր խոսքում տիկին Բախյանը:
Հիշեցնենք, որ փետրվարին Lennon Gastro Pub-ում տեղի ունեցավ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական՝ Նարեկ Մալյանի «Զրոյական կետ» գեղարվեստական վեպի շնորհանդեսը: Շնորհանդեսից ուղիղ տաս օր անց «Ալ Արաբի» եգիպտական հրատարակչությունը յոթ տարով ձեռք է բերել Նարեկ Մալյանի «Զրոյական կետ» վեպի իրավունքները։
«Զրոյական կետ» գեղարվեստական վեպը շուտով կթարգմանվի և լույս կտեսնի արաբերենով։ «Զրոյական կետ» վեպը հեղինակի թվով արդեն երկրորդ գիրքն է: Հիշեցնենք նաև, որ գիրքը կարող եք ձեռք բերել Բուկինիստ գրախանութից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...