Ամուսնու սպանության համար մեղադրվող կնոջն արգելանքից ազատելու որոշում է կայացվել

By | 27.05.2017

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Տիգրան Մարտիրոսյանի սպանության բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտվ և լրիվ հետզոտումն ապահովելու, շարժառիթը պարզելու ուղղությամբ:

Քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տուժողը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է կնոջ հետ վիճաբանության ժամանակ, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը` Քննչական կոմիտեն տեղեկացնում է․ — «Նախնական քննության տվյալներով` կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, հերթական վիճաբանությունն սկսվել է 2017 թվականի մայիսի 24-ի ուշ երեկոյան: Տիգրան Մարտիրոսյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրենց տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տարբեր իրեր է նետել կնոջ ուղղությամբ, ապա` նրան հետապնդել հրազեն հանդիսացող ատրճանակով. լիցքավորված ատրճանակը պահել է կնոջ գլխին և սպառնացել սպանել, ինչից հետո կինը նրան հրել է, վերցրել ամուսնու ձեռքի ատրճանակը և կրակել նրա ուղղությամբ: Ստացած մարմնական վնասվածքներից ամուսինը տեղում մահացել է»:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը, և արգելանքից ազատելու որոշում է կայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

«Միաժամանակ, հաշվի առնելով քրեական գործի տվյալները՝ քննիչը որոշում է կայացրել պաշտպանության միջոցներ կիրառել կնոջ և նրա բնակարանի նկատմամբ, ինչի ապահովումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին», — ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել Լոռու Գուգարք գյուղում, ինչպես Ոստիկանությանն էին հաղորդել՝ «Ճաճոյի Էդոյի տանը»: Քրեական գործը սկզբնապես հարուցվել էր Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք և զինամթերք) 1-ին մասերի հատկանիշներով:

 

Azatutyun.am

Друзья переслали мне сегодняшний пост Тиграна Кеосаяна об Армении, Николе и Серже.Армен Ашотян

10.08.2020

«Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի…».Արմեն Աշոտյան

09.08.2020

Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

10.08.2020

Աղետի գոտու 1994-96թթ. թալանը ուսումնասիրող փաստահավաք խմբի կողմից հարցեր Անդրանիկ Քոչարյանին. Կարապետ Պողոսյան

10.08.2020

«Արա, դուք գետինը չեք մտնո՞ւմ, դուք չեք ամաչո՞ւմ»․ Արամ Գևորգյանը՝ Հայկ Մարությանի ու Գարիկ Պապոյանի մասին

13.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով