ԱՄՆ-ն խոստովանել է, որ Իրաքում և Սիրիայում կոտորել է խաղաղ քաղաքացիների

By | 01.05.2017
Загрузка...

Պենտագոնը հրապարակել է հաղորդագրություն, որում խոստովանել է, որ Իրաքում ու Սիրիայում 2014 թվականից ի վեր իր գլխավորած «Հակաիլիպական միջազգային կոալիցիա»-ի իրականացրած հարձակումների հետևանքով զոհվել են 352 խաղաղ քաղաքացիներ:

ԱՄՆ բանակը կիրակի օրը հայտարարել է, որ 2016 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2017 թվականի մարտ ամիսը 45 խաղաղ քաղաքացիներ են սպանվել ամերիկացի զինծառայողների կողմից: Ամերիկացիները մարտ ամսին սպանել են 26 խաղաղ բնակիչների:

Ըստ հաղորդման՝ 2014 թվականի օգոստոսից առ այսօր ևս 80 խաղաղ քաղաքացիներ են սպանվել, որոնց մասին անցյալում չի հայտարարվել:

Վաշինգտոնի տվյալներով Իրաքում ու Սիրիայում խաղաղ քաղաքացիների զոհերի թիվն ավելի քիչ է քան դիտորդ խմբերի ներկայացրած թիվը:

«Էյրվարզ» դիտորդական խմբի քննարկումների արդյունքում պարզվում է, որ  Սիրիայում ու Իրաքում   ԱՄՆ-ի գլխավորած հակաիլիպական կոալիցիայի հարձակումների հետևանքով զոհվել են ավելի քան 2500 քաղաքացիներ:

Ամերիկյան, այսպես կոչված հակաիլիպական կոալիցիան, Բարաք Օբամայի նախագահության օրոք ձևավորվեց   ահաբեկչության դեմ պայքարի պատճառաբանությամբ, սակայն մինչ այսօր չի իրականացել այդ նպատակը:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...