Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է.«ԱՄՆ-ը նպատակ ունի թուլացնել իսլամական աշխարհը, պառակտում սերմանել տարածաշրջանում, ավելի մեծ քանակությամբ զենքեր վաճառել և Արաբիայի նման երկրներում ունենալ ավելի մեծ թվով զորակայաններ»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ ՝ Դոնալդ Թրամփի Արաբիա կատարած ուղևորության մասին Ալաեդդին Բորուջերդին ասել է .«Երկու երկրի միջև 110 միլիարդ դոլարի պայմանագրի ստորագրումն ապացուցում է , որ ԱՄՆ-ն ստանում է Արաբիայի նավթային գումարները ՝ դրա դիմաց զենք վաճառելով : Իսկ Արաբիան այդ նույն զենքերով Եմենում կոտորում է հազարավոր անմեղ մարդկանց»:
«Արաբիայում ԱՄՆ նախագահին դիմավորեցին իսլամական բազմաթիվ երկրների ղեկավարներ : Դա իսլամական ժողովուրդների պատմության սև էջն էր».ասել է Բորուջերդին:
Նրա խոսքերով, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման գաղափարախոսությունը ձևավորվել է Արաբիայում , իսկ այսօր այդ ահաբեկչական խմբին աջակցում են ԱՄՆ-ն և Արաբիան:
Բորուջերդիի հավաստմամբ, Սիրիայում տիրող հավասարություններն ԱՄՆ-ին թույլ չեն տալիս միջամտել այդ երկրի ճգնաժամին, քանի, որ Իրանը և Ռուսաստանը, ահաբեկչության դեմ պայքարի նպատակով, ներկա են Սիրիայում:
Parstoday