Ամիր Աբդոլլահյան.«Պաղեստինցիների հացադուլը նրանց միասնականության խորհրդանիշն է»

By | 02.05.2017
Загрузка...

Դատապարտելով Սիոնիստական ռեժիմի բանտերում մարդու իրավունքների հաճախակի ոտնահարումները, Պաղեստինի ինթիֆադայի աջակցության միջազգային կոնֆերանսի գլխավոր քարտուղար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Իսրայելի բանտերում պաղեստինցիների հացադուլը նրանց միասնականության խորհրդանիշն է ընդդեմ սիոնիստների»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Երեքշաբթի օրն անդրադառնալով պաղեստինցի գերիներին պարտադիր կերակրելու Սիոնիստական ռեժիմի գերագույն դատարանի  անմարդկային վճռին, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հավելել է.«Այդ քայլը ցույց է տալիս, որ սիոնիստներին մտահոգում է  այն հարցը, թե  օկուպացված տարածքներում կարող է  նոր ինթիֆադա բռնկվել»:

Նա նշել է.«Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաները  մտավախությունն ունեն,որ այդ բողոքների արդյունքում դատապարտվեն միջազգային շրջանակների կողմից: Ուստի նրանք փորձում են անմարդկային միջոցների դիմելով, խախտել պաղեստինցիների հացադուլը:

Ամիր Աբդոլլահյանի խոսքով՝ Իրանը միջազգային հանրությանը և միջազգային շրջանակներին կոչ է անում պաշտպանել Պաղեստինի ժողովրդի իրավունքները ,այդ թվում պաղեստինցի գերիների  հայտարարած հացադուլը  և աջակցել նրանց ազատ արձակմանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...