Ահա թե որտեղ են կորչում ՊՆ-ի փողերը. Ո՞վ է փորձել «քցել» պետությանը. «Ժողովուրդ»

By | 03.05.2017

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն օրերս դիմել է դատարան՝ պահանջելով «Դանինի» ՍՊԸ-ից բռնագանձել 51 մլն դրամ՝ ավելի քան 105 հազար դոլար: Հայցի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ «Դանինի» ՍՊԸ-ն չի կատարել ՊՆ հանդեպ պարտավորությունները և փորձել «քցել» պետությանը:

Նկատենք, որ «Դանինի» ՍՊԸ-ն տարիներ շարունակ եղել է բյուջետային տարբեր կազմակերպությունների կարիքների համար պետական գնումների մրցույթները հաղթողների արտոնյալ շարքում: Սակայն ՍՊԸ-ն գրեթե միշտ մրցույթները շահել է անազնիվ եղանակով. 2013թ. ՎՊ-ն բացահայտեց, որ պետական գնումների մրցույթում հաղթած «Դանինի» ՍՊԸ-ն ապրանքները մատակարարել է շուկայականից շատ ավելի թանկ գներով, և այդպես բյուջեից մեծ գումարներ էին վատնվել:

Բայց այս պատմության մեջ ուշագրավ է մեկ այլ փաստ. «Դանինի» ՍՊԸ-ն, շրջանառվող լուրերի համաձայն, սերտ առնչություն ունի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ (Դեռ 2013թ. «Հայկական ժամանակն» էր գրել, որ ըստ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ «Դանինի» ընկերության հիմնադիրը Շավարշ Դանիելյանն է, որը «Ավան» ունիվերսամի տնօրեն Աղասի Դանիելյանի ազգականն է, և այդ ՍՊԸ հեռախոսահամարներն էլ «Ավան» ունիվերսամի հասցեում են գրանցված, իսկ ունիվերսամը պատկանում է Տարոն Մարգարյանին. նրա հայտարարագրում էլ ունեցած անշարժ գույքի մեջ նշված է նաև 820 քմ տարածքով «Ավան» առևտրի կենտրոնը): Ահա թե ինչի հետևանքով է այս ընկերությունը մշտապես շահել պետական գնումների մրցույթները»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

«Վարչապետն ասաց՝ տեղյակ եմ». ինչ է պատմում Նիկոլ Փաշինյանի մեքենան նստած կինը. մանրամասներ. armlur.am

12.09.2020

«Ողջ աշխարհը ցնցված է։ Լուկաշենկոն ծնկաչոք շնորհակալ է։ Նիկոլը նրան մտցրեց Եվրոպա». Արփինե Հովհաննիսյան

16.09.2020

Վայ, Նիկոլ, Նիկոլ, էս ինչով ես զբաղված, էս ուր հասար, մինչ դու հավի խորովածով ու «Յաշիկի» մանկական հիվանդությամբդ ես տառապում.Մարգարիտ Եսայան

16.09.2020

Մարդ երկու տարի է վարչապետ է աշխատում ու նոր է պարզում, որ Ադրբեջանը սխալ էր,իսկ մենք` ճիշտ.Էդուարդ Շարմազանով

16.09.2020

Նախարար Արսեն Թորոսյանն աբսուրդային հրաման է արձակել․ Yerevan.Today

14.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով