Ահա թե ի՞նչպես է Երևանի բյուջեն մսխվում. «ՀԺ»

By | 12.05.2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը 2015 թվականին մայրաքաղաքի բարեկարգման ծրագրերի շրջանակներում Երևան քաղաքի վարչական շրջաններում տեղադրվել է թվով 550 «Երևան» նստարան և 600 հատ ձուլվածքով աղբաման, իսկ 2016 թվականին՝ 450 «Երևան» գրվածքով նստարան, 300 ձուլվածքով մեծ աղբաման և 310 ձուլվածքով փոքր աղբաման: Այս ծրագիրն իրականացվել է «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվի հետ կնքված պայմանագրերի արդյունքում: Նշենք, որ «Երևան» նստարաններն արժեն 165 հազար դրամ, իսկ աղբամանները՝ 78 հազար դրամ, տարիների ընթացքում մեկ միավոր ապրանքի գինն աննշան տատանում է տվել: Եթե բազմապատկենք 2015 և 2016 թվականներին ձեռք բերված միայն նստարանների արժեքները, ապա ստացվում է, որ  165 միլիոն դրամ է հատկացվել այդ գնման համար «Նիկոլ Դուման» ընկերությանը:

«Նիկոլ Դուման» Ա/Կ

Armtimes.com-ը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանից պարզեց, որ «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվի իրավաբանական սուբյեկտի կարգավիճակ է ստացել 1995 թվականին և գործունեություն է ծավալում Երևան քաղաքի Արցախի փողոց 23/1 հասցեում: Նույն հասցեում է գտնվում «Նիկոլ Դուման»-ի ձուլարանը, որտեղ շրջայց է կատարել նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2014 թվականին:

Այս կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը 2009 թվականից հանդիսանում է Կառլեն Գևորգյանը, որը «Նիկոլ Դուման»-ի 4 բաժնետերերից մեկն է 25 տոկոս բաժնեմասի տիրապետելով:

Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներին մասնակցում է միայն «Նիկոլ Դուման» ընկերությունը: Այս խնդրի մասին դեռևս 2015 թվականին բարձրաձայնել է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Ո՞վ է Կառլեն Գևորգյանը

Կառլեն Գևորգյանը ՀՅԴ-ական է, «Հայկական ժամանակ»-ը դեռևս 2003 թվականին գրել էր, որ Գևորգյանը ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շրջանակում ՀՅԴ-ին բաժին հասած 8 փոխնախարարի պաշտոն ստացածնեցրից մեկն է: Նա զբաղեցրել է քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնը: Քաղաքական հավակնությունները, սակայն, Կառլեն Գևորգյանին տարիների ընթացքում չեն լքել, նա 2012 թվականին մեծամասնական ընտրակարգով ցանկացել է Երևանի թիվ 12 ընտրատարածքից, որն այն ժամանակ ներառում էր Էրեբունի վարչական շրջանը, պատգամավոր ընտրվել:

Որքա՞ն արժե նմանատիպ նստարանը

«Նիկոլ Դուման»-ի ձուլած նստարանները Երևանի բազմաթիվ ձուլարաններում կարելի է պատվիրել 80-ից 100 հազար դրամի սահմանում, սակայն այն ավելի էժան գնով են ստանում արտերկրում: Ստորև ներկայացված նստարանն ԱՄՆ-ում է վաճառվում, այն արժե 113 ԱՄՆ դոլար՝ մոտ 54 հազար դրամ»:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ի՞նչ գործ ուներ Մարիամ Փաշինյանը Հայկ Սարգսյանի հետ Սևանում. վարչապետը տեղյակ է եղել White Shorja լողափի հավաքույթից.«Իրավունք»

29.07.2020

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Բոլոր ծախսերը վերցնել ինձ վրա․ Միայն մի բան եմ խնդրում՝ հուսահատվել պետք չէ, իրավիճակը բարդ է, բայց անելանելի չէ․ Գագիկ Ծառուկյան

29.07.2020

Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան․ հակառակորդի զորքերի և տեխնիկայի ցանկացած տեղաշարժ, ցանկացած ակտիվություն ռիսկային է

29.07.2020

Ես չեմ բացառում, որ կարող են զորավարժությունների քողի տակ, Նախիջևանի հատվածից հարձակում գործեն

28.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով