ԱԺ-ն շինհրապարակ է հիշեցնում, նորեկները նախկինների սենյակները չեն հավանում. «Հրապարակ»

By | 30.05.2017

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ն շինհրապարակ է հիշեցնում, նորեկները նախկինների սենյակները չեն հավանում, վերանորոգում և կահավորում են իրենց ճաշակով։ Վերանորոգվել է անգամ Վարդան Օսկանյանի հարմարավետ՝ նախամուտքով աշխատասենյակը, այն նոր տեր ունի՝ ՀՅԴ խմբակցության անկուսակցական Անդրանիկ Կարապետյանը՝ Արմավիրից։ Նա հանգրվանել է ոչ թե հարազատ ֆրակցիայի հարևանությամբ, այլ գեներալիտետի, քանզի Մանվել Գրիգորյանի մտերիմներից է։ Բայց ամենաքննարկվողն ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի աշխատասենյակի վերանորոգման հարցն է․ նրա աշխատասենյակի դռներն ու պատուհանները հանվել-դրվել են միջանցքում՝ տպավորություն ստեղծելով, թե Արփինե Հովհաննիսյանն ազատվում է Հերմինե Նաղդալյանի աշխատասենյակի իրերից։ Թեև ինքը երեկ վստահեցնում էր, որ միայն պատերն են «ներկում», մնացած ամեն ինչ մնալու է իր տեղում»։

 

Լուսանկարը` «Առավոտ»-ի

«ԿԳՄՍ նախարարությունը թույլ չի տվել, որ ես Հանրապետության հրապարակում ռեկորդ սահմանեմ». Գինեսի եռակի ռեկորդակիր.168.am

21.09.2020

Գավառի ոստիկանապետին ծեծի են ենթարկել. նրան շտապ տեղափոխում են Երևան.ArmLur.am

25.09.2020

Ոստիկանները թույլ չտվեցին հանրահավաքի մասնակիցներին այրել ԼԳԲՏ-ի դրոշը, նրանք պատռեցին այն.Tert.am

19.09.2020

«Բենդերի» օնլայն արկածները ՄԱԿ-ում

22.09.2020

«Ալեն Սիմոնյան, անգամ փաբերում էիք պարտք, որտեղի՞ց այդ գումարը, որ տներ գնեցիք». քաղաքացի.168.am

21.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով