Monthly Archives: Մայիսի 2017

Հրանուշ Հակոբյանը եկող-գնացող ղեկավարների հետ լեզու է գտնում

Կառավարությունը վերանշանակեց իր մտերիմ նախարարներին ու կարծես հերթափոխի պես այս կամ այն անունը մի պաշտոնից անցում է կատարում մյուս պաշտոնին ու այդպես շարունակ, թվում է կառավարությունը անուն է հանում, թե գործ է անում: Այստեղ պետք է հիշել մեկ դեմք ու մեկ անուն՝ Հրանուշ Հակոբյան: Ու չգիտես ինչու այս նախարար կինը բոլոր անցած ու այսօր էլ… Կարդալ ավելին »

Ռուբեն Հայրապետյան. Արցախ ակումբը հաջորդ մրցաշրջանից կխաղա Առաջին խմբում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Հանրապետական» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև նոր հիմնադրվող «Արցախ» ակումբի մասին: «Այո, կա նման բան: Ղեկավարներն արտասահմանից ժամանած հայեր են, կապ հաստատեցին մեզ հետ, և հաջորդ մրցաշրջանից հանդես կգան Առաջին խմբում: Ցավոք, Երևանի «Արցախ» կլինի»,- ասել է Հայրապետյանը: Մեր տեղեկություններով թիմը գլխավորելու է… Կարդալ ավելին »

Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելու հետևանքները

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 30-ին, ժամը 15.30-ին, բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Հովհաննես Խ.-ն, որը մայիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243 հոդվածի (տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) 1-ին մասի մեղադրանքով:

«Օպել»-ի վարորդը գիտակցության չգալով մահացել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 21-ին, ժամը 13-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ջանիբեկյան և Պարսեղովի փողոցների խաչմերուկում բախվել էր աղբարկղի, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց: Մայիսի 30-ին, ժամը 11.20-ին, վարորդը՝ 1949 թ. ծնված Միշա Ստեփանյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է: Քննությունը շարունակվում է:

Չավուշօղլուն կրկին մերժել է գերմանացի պատգամավորների այցը Ինջիրլիքի ռազմաբազա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն բացասական պատասխան է տվել Ինջիրլիքում ծառայող գերմանացի զինվորներին այցելելու գերմանական կողմի պահանջին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին նա խոսել է Գաբոնի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից արված հայտարարությանը, որում ասել էր, թե վերջին անգամ կփորձեն համաձայնության գալ Գերմանիայի… Կարդալ ավելին »

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ քրեական աշխարհում հայտնի «Յոնջլախցի Նորոյի» առաջին դատական նիստը դատախազի չներկայանալու պատճառով հետաձգվեց.

Այսօր՝ մայիսի 31-ին, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր՝ Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Նորայր Ղազարյանի (Յոնջլախցի Նորո) և նրա ազգական Արտակ Հայրապետյանի նկատմամաբ հարուցված քրեական գործի դատավարության առաջին նիստը: Ն. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 02.09.2016թ ժամը 21:00-ի սահմաններում Անդրանիկի 149 շենքի 20 բնակարանին հարակից իրեն պատկանող… Կարդալ ավելին »

ԱՄՆ բանտերում մեծացել է մահվան դեպքերի թիվը

ԱՄՆ նահանգային բանտերում մեծացել է ներգաղթյալների մահվան դեպքերի թիվը: «Թելե սուր» գործակալության կայքի հաղորդմամբ՝ ԱՄՆ նահանգային կալանավայրերի դատական գործերի քննության արդյունքում, «Daily Beast» ընկերությունը պարզել է, որ մասնավոր կալանավայրերում ներգաղթյալների մահվան պատճառները չեն պարզվել: Թվերի վկայությամբ, ԱՄՆ կալանավայրերում ներգաղթյալների մահվան թիվը մեծացել է միգրացիոն նոր օրենքների իրագործումից հետո: Ըստ աղբյուրի, ԱՄՆ մաքսային ու իմիգրացիայի վարչությունը… Կարդալ ավելին »

Զախարովա.«ԱՄՆ-ն Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում չի համագործակցել»

ՌԴ ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«ԱՄՆ-ն Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում չի համագործակցել»: Ինչպես հաղորդում է ITAR-TASS լրատվական գործակալությունը, ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ՝ Մարիա Զախարովան այսօր ասել է.«Սիրիայում ահաբեկչության դեմ մղվող պայքարում ԱՄՆ-ի հետ համագործակցության մասին ՌԴ-ի առաջարկները շարունակում են մնալ սեղանին»: Զախարովան հավելել է.«Միգուցե ԱՄՆ-ն մտադիր է ՆԱՏՕ-ի անդամների և միջինարևելյան երկրների հետ հանդիպումներ ու… Կարդալ ավելին »

Արգիշտի Կիվիրյանն ազատ է արձակվել

Այսօր Հյուսիսային պողոտայից ոստիկանության պարեկային ծառայողները ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկել Արգիշտի Կիվիրյանին: Կիվիրյանին բերման ենթարկելու համար հիմք է հանդիսացել ոստիկանության ծառայողների կասկածն առ այն, որ նա իր մոտ կրում է սառը զենք. արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով: Կասկածը հիմնավորվել է հատկապես այն հանգամանքով,… Կարդալ ավելին »