WikiLeaks-ը հրապարակել է ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի հերթական մասը

By | 21.04.2017
Загрузка...

WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ) պատկանող գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր մասը, որը կրում Է Vault 7 անվանումը՝ տեղեկացնում է Reuters-ը:

Կայքի աշխատակիցները հայտնում են, որ նոր հրապարակումը  ցուցումներ է բովանդակում ԿՀՎ-ի՝ որպես «Արտասվող հրեշտակ» ներկայացված գործիքի օգտատիրոջ համար: Այն նախատեսված է Samsung ընկերության «խելացի» հեռուստացույցներում ներդրված միկրոֆոնների օգնությամբ ձայնագրման, ձայնի հաղորդման ու այն  պահելու համար:

Նշվում է, որ հաքերական այս ծրագիրը մշակելիս ԿՀՎ-ն համագործակցել է MI5 բրիտանական հակահետախուզության հետ: Ծրագիրը ստեղծված Է «Տարածում» անվանումը կրող բրիտանական համանման գործիքի հիման վրա:

1in.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...