NEWSPRESS-ի հիմնադիր Արիանա Հովսեփայանը ձեռնոց է նետում Գայանե Մանուկյանին

By | 27.04.2017
Загрузка...

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Լոս Անջելեսի www.usarmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանի հայցն ընդդեմ՝ 4news.am լրատվական կայքի դոմեյնի սեփականատեր Լիլիթ Հովակիմյանի, ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանի և լրագրող Արթուր Հայրապետյանի:

Ավելորդ ենք համարում անդրադառնալ Գայանե Մանուկյանի կողմից դատարանին ներկայացված, այսպես կոչված, անվերնագիր փաստաթղթին: Պարզապես ընթերցողին տեղեկացնենք, որ խոսքը վերաբերվում է մի հոդվածի, որով իբր թե հիշյալ կայքը զրպարտել է Մանուկյանին՝ ադրբեջանական haqqin.az-ին հարցազրույց տալու համար:
Ավելին՝ նա հայտարարել է, թե իբր այս գործում, ինչպես ասում են՝ NEWSPRESS.am լրատվական կայքի մատը ևս խառն է: Մասնավորապես Գայանե Մանուկյանի մայրը, մեկնաբանություն է թողել մի նյութի տակ, որով զրպարտել է NEWSPRESS-ի հիմանդրին:

Նախ, սկսենք այն բանից, որ Գայանե Մանուկյանի նյութն իսկապես հայտնվել է ադրբեջանական կայքում, բայց ոչ թե հարցազրույցի, այլ մեկնաբանության տեսքով:

Անկեղծ լինելու համար էլ, պետք է նշենք, որ սկզբում NEWSPRESS-ը, ապա 4news.am-ը հերքել են լուրը, թե Գայանե Մանուկյանի մասին հոդվածը հարցազրույց է:

Այնուամենայիվ հարկ ենք համարում տիկնոջը հասկացնել, որ իր քննադատությունները, հատկապես այդ պահին տեղին չէր, թեկուզ այն բանի համար, որ այն առիթ է տվել ադրբեջանական ԶԼՄ-ին ցեխ շպրտել Հայաստանի իշխանության ու ՀՀ ոստիկանության վրա, այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում սահմանին լարված վիճակ էր:

Թե՞ Ամերիկայի իր լուսավոր բնակարանում նստած տիկինը գաղափար չունի, ինչ է նշանակում ապրել թշնամու հարևանությամբ ու ամեն պահի սպասել նրա նոր ոտնձգություններին, որի առիթ հիմնականում դառնում է երկրի ներսի անհանդուրժողականությունը: Այս դեպքում, նման մի առիթ ստեղծել է հենց Գայանե Մանուկյանը: Եթե նա իսկապես մտահոգ ու սրտացավ է հայ ազգի համար, ավելի լավ է, կտրի ամերիկայից եկող իր ձայնն ու վերադառնա Հայաստան, և որպես հայ, գործի հայ ժողովրդի կողքին ու նրա հետ:

Բայց քանի որ չենք ուզում անցնել գործընկերային էթիկայի սահմանները և նմանվել հեռվից հայրենիքին նայող ու ամպագոռգոռ հայտարարություններով հանդես եկող մեր հայրենակցուհի կոչվածին, պարզապես խոսենք փաստերով:

Գայանե Մանուկյանը դրդել է NEWSPRESS-ին, որպեսզի նա ևս տեղադրի ՀՀ ոստիանությանը քննադատող նյութը: Իսկ դատարանում հայտատարել է, թե իբր կայքը այդ նյութը չի հրապարակել, քանի որ հիմնադիր Արիանա Հովսեփյանն իրեն ասել է, թե վախենում է: Ավելին՝ Արիանա Հովսեփյանը ոչ-ոքից չի վախենում, և այդ մասին կարող են փաստել կայքում տեղ գտած քննադատական նյութերը:

NEWSPRESS-ը պաշտոնապես հայտարարում է, որ դա զրպարտանք է: Նման խոսակցություն չի եղել Գայանե Մանուկյանի և Արիանա Հովսեփյանի միջև: Դա զրպարտություն է, որի համար Արիանա Հովսեփյանը պատրաստվում է դատի տալ թե՛ Գայանեին, թե՛ նրա մորը:

Արիանա Հովսեփյանը պարզապես չէր կարող գնալ նման ստորաքարշ գործարքի, քանի որ մեծ հարգանքով է վերաբերվում ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանին և նրա գործունեությանը:
Սա մի կողմից: Մյուս կողմից էլ դա առաջին դեպքը չէ, որ Գայանե Մանուկյանը փորձել է ներգրավել Արիանա Հովսեփյանին կեղտոտ գործարքների մեջ: Մասնավորապես վայբեռի նամակագրության միջոցով նա Արիանային իր ամերիկաբնակ բարերար Թագուհի Օհանյանին մեղադրել է դրամաշորթության և փողերի լվացման մեջ, և պահանջել, որ այդ մասին նյութ հրապարակվի: Այսինքն՝ մի ձեռքով նա բարերարից գումար է մուրում, մյուս ձեռքով՝ նրա վրա գործ բացում:

Այս զրույցների մասին Արինա Հովսեփյանի մոտ կան ապացույցներ:

Gayane

Իհարկե հասկանում ենք Գայանե Մանուկյանի տագնապային վիճակը, բայց չի կարելի անցնել գործընկերային էթիկայի սահմանները և զրպարտել NEWSPRESS-ին:

NEWSPRESS.am-ի տնօրեն Արիանա Հովսեփյանը երբեք Ֆեյքեր չի բացում, որպեսզի մեկնաբանություններ թողնի, շիզոֆրենիայով չի տառապում, պաշտոնյաներին սիրային նամակներ չի գրում, միջնորդներ չի փնտրում ՀՀ ոստիկանապետի հետ ծանոթացնելու համար, երբեք չի զրպարտել ու չի գցել, նա երբեք չի շողոքորթել ու չի սողացել: Արիանա Հովսեփյանն իր գործընկերներին ու մտերիմներին չի մատնել: Ու եթե նա այսօր իրավապահների ուշադրության ներքո է, ապա միայն անաչառ լրատվության համար, որով ցանկացել է օգնած լինել:

Եթե նա իր սխալ դրսևորումներով աչքի ընկներ, ապա Եվրոպայի հայկական միությունների ֆորումի մամլո քարտուղարությունը չէր միջնորդի NEWSPRESS.am-ի համար՝ անդամագրվելու միջազգային խոշորագույն երկու կառույցի՝ SEEMO և IPI լրատվական ամենահեղինակավոր կազմակերպություններին ու այսօր նա չեր հանդիսանա այդ կազմակերպությունների միակ անդամ ներկայացուցիչը՝ ամբողջ Հայաստանում:

Եվ, ի վերջո, Արիանա Հովսեփյանը, հավատարիմ մնալով իր գործընկերային սկզբունքերին հայտարարում է, որ կանգնելու է Լիլիթ Հովակիմյանի և Արթուր Հայրապետյանի կողքին ու պայքարելու է նրանց հետ մինչև վերջ:

 

 

Newspress.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...