Les Echos. ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան եռյակում լարված իրավիճակ է

By | 11.04.2017

Սի Ձինպին, Թրամփ, Պուտին՝ 21-րդ դարի առաջին տասնամյակներում այս եռանկյան մեջ մրցակցության եւ մերձեցման այս կամ այն ձեւերն են որոշում աշխարհ զարգացումը, նշված է Echos-ում հրապարակված դիվանագիտական մեկնաբան Ժակ-Յուբեր Ռոդյեի հոդվածում:

«Երեք ղեկավարներն իրար նման են իրենց նեղ ազգայնականությամբ: Սի Ձինպինի «չինական երազանքը» բարեփոխումների եւ կատաղի ազգայնականության խառնուրդ է: Վլադիմիր Պուտինի «հայրենասիրությունն» ուղղված է Մոսկվայում ուժեղ իշխանության վերականգնմանը եւ աշխարհում Ռուսաստանի ազդեցության ամրապնդմանը: Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփին, ապա նա իր կարգախոսն է դարձրել՝ «Առաջին հերթին Ամերիկան»: Սակայն ԱՄՆ 45-րդ նախագահի պաշտոնը ստանձնելուց 11 շաբաթ հետո եռանկյան անհավասար կողմերն արդեն սկսեցին վերափոխվել, մեկնաբանում է հեղինակը: Սպիտակ տան տերը, որը խրվել էր ներքաղաքական բանավճերի եւ Մոսկվայի հետ իր մտերմության կասկածանքների մեջ, կտրուկ փոխեց մարտավարությունը եւ զգեստավորվեց զորահամանատարի համազգեստով:

«Վճռելով Սիրիայում ասադյան ավիաբազային օդային խիզախ հարված հասցնել՝ նա ոչ միայն Բարաք Օբամայի ծայրահեղ զգուշավորությունից հետո փոխեց ԱՄՆ-ի ռազմավարությունը: Նա ընտրեց Ռուսաստանի հետ առճակատման վտանգը, որը Իրանի հետ Ասադին ռազմական աջակցություն է ցուցաբերում: Սա քաղաքականության նկատելի փոփոխություն է նրա առաջին հայտարարությունների համեմատությամբ, որոնք, թվում էր, Մոսկվայի հետ ջերմացումը նրա դիվանագիտական գերակայություններից մեկն էին դարձրել: Միաժամանակ Թրամփը Չինաստանին նախազգուշացում է արել՝ օդում կախված թողնելով Հյուսիսային Կորեայի նախագահի վերաբերյալ իր մտադրությունների կասկածները, որը Պեկինի մշտական հովանավորյալն է եւ անընդհատ զբաղված է տարբեր սադրանքներով», նշված է հոդվածում:

«Ամեն դեպքում, հայացքների մշտական կտրուկ փոփոխությունները արտաքին քաղաքականությանը հատուկ չեն: Եվ նման տատանումները չեն կարող թաքցնել Թրամփի վերջերս ստեղծած վարչակազմի աշխատանքի թերացումներն ու խախտումները: Գոյություն ունի հատակում հայտնվելու վտանգը, եթե օգտագործվի եռանկյան երեք կողմերի միջեւ լարվածության ռազմավարությունը»,- կարծում է Ռոդյեն:

 

 

News.am

«Ահա և հարցի պատասխանը, թե երկու օր շարունակ ու՞ր էր կորել Նիկոլ Փաշինյանը».Միհրան Հակոբյան

22.03.2020

«Փաշինյան Նիկոլ ժողովուրդը ո’չ թե մերժեց Սերժ Սարգսյանին, այլ հավատաց տարիներ շարունակ սերմանած ձեր ստերին ու կեղծիքներին».Գարիկ Ուրումյան

19.03.2020

Պետական գաղտնիքի բացահայտում VS չմտածված վրիպում

20.03.2020

Կորոնավիրուս-ի դեմ պայքարը իր տրամաբանական ավարտին է սկսում մոտենա

18.03.2020

Պարետը ցուցում-ուղեցույց է տարածել

20.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով