Ամենօրյա արխիվներ: 29.04.2017

ԵԽԽՎ-ն անվստահություն հայտնեց իր նախագահին

ԵԽԽՎ-ի անդամները անվստահություն հայտնեցին վեհաժողովի գործող նախագահին: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԵԽԽՎ-ն ուրբաթ օրը հայտարարեց, որ վեհաժողովի անդամները հանգել են այն եզրակացության, որ չեն կարող վստահել  նախագահ Պեդրո Ագրամունտին և սառեցնում են նրա բոլոր լիազորությունները: ԵԽԽՎ-ի անդամներն ավելի վաղ զգուշացրել էին Ագրամունտին` Սիրիա կատարած ուղևորության և այդ այցը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդեպ աջակցության նշան համարվելու… Կարդալ ավելին »

Յուրաքանչյուր երեք ժամում Աֆղանստանում մեկ երեխա պատերազմի զոհ է դառնում

Մանուկների պաշտպանության միջազգային բյուրոյի նախագահն ուրբաթ օրը Կաբոլում հայտարարել է. «Երեխաները դարձել են Աֆղանստանում պատերազմի գլխավոր զոհերը»: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Աֆղանստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունն ուրբաթ օրը մի զեկույց հրապարակելով հայտարարել է, որ 2017 թվականի առաջին երեք ամիսներին յուրաքանչյուր երեք ժամում Աֆղանստանում մի երեխա զոհ է գնացել պատերազմին: Փոլ Բարքերը ՄԱԿ-ի ներկայացուցչության զեկույցի հրապարակումից հետո ընդգծել է.… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն զորաշարժ է կազմակերպել դեպի Սիրիա-Թուրքիա սահմանը

ԱՄՆ-ն հայտարարել է, որ զորուժ է գործուղում Սիրիայի ու Թուրքիայի սահման: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է Վաշինգտոնի հովանավորության տակ գտնվող քրդերին Թուրքիայի ռազմական հարձակումներից պաշտպանելու նպատակով իր զորայիններին ու զրահամեքենաները  Սիրիայի և Թուրքիայի սահման գործուղելու մասին: ԱՄՆ-ի բանակը հայտարարել է, որ գործուղման նպատակը թուրքերի ու սիրիացիների միջև բախումների կանխումն է: Քուրդ ակտիվիստներն ուրբաթ օրը հայտարարեցին,… Կարդալ ավելին »

Թրամփ. Ես Սպիտակ տանը զենք կրողների պաշտպանն եմ

ԱՄՆ-ի սկանդալային նախագահը խոսքն ուղղելով իր երկրում զենք ունեցողներին ասել է. «Վերջ է գտել զենք ունեցողների իրավունքների հանդեպ ութամյա ոտնձգությունը և հիմա նրանք իրական պաշտպան ունեն Սպիտակ տանը»: Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը ամերիկացի զենք ունեցողների ազգային միությունում ունեցած ելույթում ասել է. «Վերջին ութ տարիներին և նախկին նախագահ Բարաք Օբամայի նախագահության շրջանում անտեսվել են ԱՄՆ-ում զենք… Կարդալ ավելին »

Դավթաշենում ծառեր հատելու համար մեղադրվող Ալեքսան Սամսոնյանն ազատ է արձակվել

Երևանի Դավթաշեն վարչական շրջանում ծառեր հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանն ազատ է արձակվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը: «Միջնորդություն եմ ներկայացրել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն: Դատախազը որոշում կայացրեց խափանման միջոցը փոխել և խափանման միջոց ընտրվեց` չհեռանալու մասին ստորագրությունը»,- նշել է պաշտպանը:   Ազատություն ռ/կ

Թուրքիան փորձում է Ռուսաստանից ստանալ Ս-400-ների արտադրման տեխնոլոգիաներ

Ապրիլի 28-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը ներկայում քննարկում են Ս-400 ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրության հարցը: Կողմերը դեռևս չեն պայմանավորվել նաև Թուրքիային հնարավոր վաճառվելիք համակարգերի գնի շուրջ: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը այս մասին հայտնել է «Հաբերթյուրք» լրատվակայքին տված հարցազրույցում: Պատասխանելով «Ռուսաստանից Ս-400 հրթիռներ գնելու՞ ենք» հարցին՝ Չավուշօղլուն մասնավորապես նշել է. «Գնելու… Կարդալ ավելին »

ՌԴ-ում հանրահավաքի մասնակիցները պահանջում են, որ Պուտինն «այլևս չառաջադրվել»

Այսօր Ռուսաստանի տասնյակ քաղաքներում տեղի են ունենում ցույցեր՝ հաջորդ տարվա նախագահական ընտրություններին չառաջադրվելու մասին Վլադիմիր Պուտինին հասցեագրված պահանջով: Ցույցերն անցնում են «Մենք նրանից հոգնել ենք» և «Բավական է» կարգախոսներով: Տասնյակ մարդիկ այս պաստառներով հավաքվել են Մոսկվայում նախագահի վարչակազմի շենքի, ինչպես նաև տարբեր քաղաքների տեղական խորհուրդների և գործադիր իշխանության գրասենյակների մոտ: Մոսկվայի կենտրոնում նախագահի վարչակազմի շենքը… Կարդալ ավելին »